AM | RU
USD
EUR
RUB

ՄԻՊ-ը Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում գրանցված միջադեպի առնչությամբ կներկայացնի եզրահանգումներ

Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի աշակերտի իրավունքների ենթադրյալ խախտման հարցով Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ: Դեպքի հրապարակայնացումից հետո անմիջապես կապ է հաստատվել երեխայի մոր հետ, նրա հետ տեղի է ունեցել առանձնազրույց Պաշտպանի աշխատակազմում: Հարցը քննարկվել է նաև Երևանի քաղաքապետարանի հետ և հասցեագրվել է համապատասխան գրություն: Քննարկում տեղի կունենա նաև դպրոցի տնօրինության հետ: 

Այս դեպքի, ինչպես նաև նկարագրված մյուս նմանատիպ դեպքերի լուսաբանման եղանակների, զանգվածային լրատվության միջոցներով դրանց վերաբերյալ տեղեկությունների հրապարակման ուսումնասիրությունը հնարավորություն է տվել վեր հանելու երեխայի իրավունքների ոտնահարման հանգեցնող խնդիրներ:

Հորդորում ենք լրագրողներին և սոցիալական ցանցերի օգտատերերին երեխաների վերաբերյալ նյութեր հրապարակելիս առաջնորդվել երեխայի շահի առաջնահերթության սկզբունքով: Երեխայի մասնավոր և ընտանեկան կյանքը պետք է լինի առավելագույնս պաշտպանված:

Երեխաներին առնչվող նյութեր հրապարակելիս պետք է խստորեն ղեկավարվել այդ ոլորտի հատուկ պահանջներով, մշտապես ներկայացնել ստուգված և օբյեկտիվ տեղեկություն՝ հաշվի առնելով երեխայի և նրա ընտանիքի անդամների մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը:

Երեխային առնչվող անձնական տվյալներ հրապարակել կարելի է, եթե առկա է մինչև 16 տարեկան երեխայի օրինական ներկայացուցչի կամ 16-18 տարեկան երեխայի համաձայնությունը: Պետք է խուսափել երեխաների լուսանկարների հրապարակումից կամ նրանց այլ կերպ նույնականացնելուց, բացառությամբ, եթե այն խիստ կարևոր է երեխայի լավագույն շահի պաշտպանության համար և ապանձնավորված կերպով հնարավոր չէ հասնել այդ նպատակին:

Առանձին դեպքերում, ելնելով երեխայի շահի առաջնահերթությունից, պետք է զերծ մնալ այդպիսի տվյալներ հրապարակելուց՝ անգամ համաձայնության առկայության դեպքում:

Պետք է միշտ հաշվի առնել, որ երեխան շարունակելու է ապրել իր սոցիալական միջավայրում, իսկ մասնավոր և ընտանեկան կյանքի վերաբերյալ տվյալի հրապարակումը կարող է խաթարել այդ միջավայրը: Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվել են դեպքեր, երբ ծնողը ստիպված է եղել փոխել երեխայի կրթական հաստատությունը հանրային քննարկման բացասական հետևանքների պատճառով:

Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի աշակերտին առնչվող դեպքի հանգամանքներն ուսումնասիրելուց հետո կներկայացվեն եզրահանգումներ ու կանխարգելիչ բնույթի առաջարկներ։

Լրահոս
Խորհրդարանական վերահսկողությունը չի նշանակում միջամտություն ԶՈՒ օպերատիվ գործունեությանը. պատգամավոր ԱՄՆ փորձագիտական խումբը կներկայացնի Հայաստանի անտառներում տեղի ունեցած հրդեհների վերաբերյալ առաջարկությունների փաթեթ Հայաստանը պետք է շատ անվտանգ երկիր լինի. ՀՀ Նախագահ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Մխիթարյանի տրանսֆերը կվաճառի Օզիլին գնելու համար Ֆիլիպ Ֆյուրին կարևորում է զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողությունը Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով նախկին ոստիկան է կալանավորվել Խորհրդարանական վերահսկողությունը նպաստելու է զինված ուժերում կոռուպցիոն ռիսկերի նվազմանը. Կորյուն Նահապետյան Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ՀՀ դիրքորոշման մեջ փոփոխություն չկա. ՀՀ ԱԳՆ արձագանքը Թուրքիայի ԱԳՆ-ին ԱԺ-ում մեկնարկել են «Զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն» միջազգային սեմինարը. ՈՒՂԻՂ ՀՀ Նախագահը ստորագրել է «ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին օրենքը Աֆղանստանում հայ խաղաղապահների և նրանց ընտանիքների անդամների համար ԱԳՆ-ն հեռուստակամուրջ է կազմակերպել Շարմազանովն անընդունելի է համարել Լատվիայի կողմից ԵՄ դիրքորոշմանը հակասող հայտարարությունների հնչեցումը Արցախը պետք է ուղղակիորեն ներկայացված լինի բանակցային գործընթացում. Մասիս Մայիլյանի հարցազրույցը՝ «Արմենպրես»-ին Մեղրիի ազատ տնտեսական գոտու ստեղծումը Հայաստանին կօգնի հաղթահարել շրջափակման խնդիրները. իրանագետ «Ժամանակ». Խորհրդարան է ներկայացվել հերթական խնդրահարույց նախագիծը «Հայկական ժամանակ». Այս տարի գնացքի տակ ընկնելու հետևանքով մահացել է 4 մարդ «Հրապարակ». Վարդան Ղուկասյան. «Եթե դրոշի վրա էլ խաչը լիներ, Լենինը մեզ էս օրը չէր գցի» «Չորրորդ իշխանություն». Մարզպետի և նախարարի հարաբերությունները լարվել են «Իրավունք». ՀՅԴ-ում կարծում են՝ Աղվան Վարդանյանը սեպարատ շփումներով փորձում է պաշտոն ստանալ «Հրապարակ». Գալուստ Սահակյան. «Իմ տղան նախարար կարող է աշխատի, դրանում չեմ կասկածում» «Ժողովուրդ». «Դա բավարար չէ երկրի առաջին դեմք լինելու համար». ՀՀԿ-ականը՝ Կարեն Կարապետյանի մասին «Հրապարակ». ՊԵԿ-ում դարձյալ կադրային փոփոխություններն են կատարվել «Ժողովուրդ». Երևանի քաղաքապետարանը զվարճալի միջոցառումների համար ահռելի ծախսեր է անում «Ժամանակ». Առաջին սպառման ապրան­քատեսակները թանկացել են նաև Արցախում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 15 Նախագահ Սերժ Սարգսյանի բացառիկ հարցազրույցը «Արմենիա» հեռուստաընկերությանը Գավառի պետական համալսարանի պատմության թանգարանը հարստացավ Ապրիլյան քառօրյա պատերազմի նյութերով ՌԴ նախագահը խոստացել է բարձր մակարդակով անցկացնել ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնությունը Պուտինն անդրադարձել է ԵԱՏՄ-ում առկա չլուծված խնդիրներին ՀՀ սփյուռքի նախարարը, Կիպրոսի նախագահի հանձնակատարը և Հունաստանի ԱԳ փոխնախարարը հանդիպել են Գարեգին Բ կաթողիկոսի հետ ԱՄՆ ռազմածովային ուժերը նոր սերնդի հականավային հեռահար հրթիռներ են փորձարկել Ռոնալդինյոն որոշել է քաղաքականությամբ զբաղվել Վարչապետին ներկայացվել են ՀՀ բազային երկրատեղեկատվական համակարգի ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքները Փոփոխություն է տեղի ունեցել «Տարվա լավագույն ֆուտբոլիստ»-ի քվեարկության կարգում Բաց բաժնետիրական ընկերություններում խորհրդի նախագահի և տնօրենի պաշտոններն այլևս չեն կարող համատեղվել ԱՄՆ դեսպանի կարեւոր է համարում ՆԱՏՕ-ի կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՀՀ զինծառայողների ներդրումը Հրազդանում 64-ամյա տղամարդու սպանությունը պատվիրել է նրա կինը. հայտնաբերվել է նաև պատվերը կատարողի դին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է քաղաքացիների ընդունելություն Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են ՍԱՊԾ-ը կվերանայի ռիսկերի գործող համակարգը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan