Արգենտինայի նախագահի ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել

Արգենտինայի նախագահի ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել

Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրիին և նրա ընտանիքի անդամներին տեղափոխող ուղղաթիռը եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով արտակարգ վայրէջք է կատարել:Այս մասին հայտնում է Telam գործակալությունը:

Մակրին ուղևորվում էր զբոսաշրջային Չապադմալալ քաղաք՝ հանգստի, սակայն ամպրոպն ու ուժեղ քամին ստիպել են օդաչուներին նստեցնել ուղղաթիռը:

Նախագահի ու նրա ընտանիքի անդամների հետևից եկել է ավտոշարասյունը, որն էլ նրանց ցամաքային ճանապարհով հասցրել է նախատեսված վայր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում