Չինաստանում 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Չինաստանում 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Չինաստանի արևմուտքում՝ Տիբեթի ինքնավար շրջանում նոյեմբերի 18-ին գրանցվել է 6.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Երկրաշարժի օջախը գտնվել է 38 կմ խորության վրա:

Տեղեկություններ տուժածների կամ ավերածությունների մասին չեն հաղորդվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում