Սաադ Հարիրին Լիբանանի նախագահին հայտնել է երկիր վերադառնալու մասին

Սաադ Հարիրին Լիբանանի նախագահին հայտնել է երկիր վերադառնալու մասին

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին, ով հայտարարել էր պաշտոնից հեռանալու մասին, նախագահ Միշել Աունին հայտնել է, որ նոյեմբերի 22-ին կվերադառնա Լիբանան: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նախագահ Աունն այսօր առավոտյան հեռախոսազանգ է ստացել վարչապետ Հարիրիից, ով նրան տեղեկացրել է, որ ժամանելու է Լիբանան՝ մասնակցելու անկախության օրվա տոնակատարություններին»,- ասվում է Լիբանանի կառավարության թվիթերյան էջում:

Սաուդյան Արաբիա այցելած Սաադ Հարիրին նոյեմբերի 4-ին անակնկալ կերպով հայտարարել էր պաշտոնից հեռանալու մասին: «Ալ-Արաբիա» հեռուստաալիքով հեռարձակման ժամանակ նա մեղադրեց «Հեզբոլլահ» շարժմանը և Իրանին Լիբանանում և արաբական աշխարհում կոտորածներ իրականացնելու մեջ ու հայտարարեց, որ իր դեմ հարձակում է նախապատրաստվում:

«Հեզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրուլլան հայտարարեց, որ Հարիրիի հրաժարականի պատճառները պետք է փնտրել Սաուդյան Արաբիայում, իսկ Իրանի ԱԳՆ-ն այդ մեղադրանքներն անվանեց չհիմնավորված:

Նոյեմբերի 18-ին Հարիրին ժամանել է Ֆրանսիա, որտեղ հանդիպելու է նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում