Լևոն Արոնյանը՝ միանձնյա առաջատար

Լևոն Արոնյանը՝ միանձնյա առաջատար

Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը «Գրան պրիի» հերթական տուրում հայտնի է:

Իսպանական Պալմա դե Մալյորկայում շարունակվում է ՖԻԴԵ-ի «Գրան պրին»: Մրցաշարի 5-րդ տուրում Լևոն Արոնյանը ուժերը կչափի Դին Լիժենի հետ:

4 տուրից հետո Արոնյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը և ունի 3 միավոր:

Ընդհանուր հաշվարկով «Գրան պրիի» առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին: 3 փուլից հետո ընդհանուր հաշվարկը գլխավորում է 340 միավոր վաստակած Շահրիյար Մամեդյարովը, 336,4 միավորով երկրորդ հորիզոնականում է Ալեքսանդր Գրիշչուկը: Այս շախմատիստներն արդեն ավարտել են իրենց ելույթները «Գրան պրիի» խաղարկությունում: Թեյմուրազ Ռաջաբովը (241,4) 3-րդ տեղում է, Դին Լիժենը(240)՝ 4-րդ, իսկ Մաքսիմ Վաշիե-Լագրավը (211.4) եզրափակում է լավագույն հնգյակը: Այժմ հայտնի են հավակնորդների մրցաշարի 4 մասնակիցների անունները՝ Լևոն Արոնյան, Դին Լիժեն, Սերգեյ Կարյակին և Վլադիմիր Կրամնիկ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում