ՀՅԴ-ն բավարարված է կառավարության աշխատանքով

ՀՅԴ-ն բավարարված է կառավարության աշխատանքով

Իշխող Հանրապետական կուսակցության կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն բավարարված է կառավարության աշխատանքով։ Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։ «Մեզ բավարարում և գոհացնում է կառավարության աշխատանքը, որի պատասխանատվությունը նաև մենք ենք կիսում»,- ընդգծեց Վարդանյանը:

Նա հավելեց, թե միանշանակ ավելի շատ արմատական բարեփոխումների անհրաժեշտություն կա, սակայն նկատեց, որ կառավարության որդեգրած ճանապարհը ճիշտ ուղղությունն է: «Ես հասարակ օրինակ եմ բերում, մենք 2016 թ. ունեցել ենք ընդամենը 0.2 տոկոս տնտեսական աճ, այս տարի՝ 3.2, իսկ եկող տարվա համար նախատեսում ենք 4.5 տոկոս աճ ունենալ: Առաջընթացն ակնհայտ է, և մենք բավարարված ենք, սակայն աշխատելու տեղ, իհարկե, դեռ կա: Այս տեմպերով շարունակելու դեպքում մենք կհաջողենք»,- ընդգծեց պատգամավորը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում