ՊԱՀՀ-ում ավարտվել է գերատեսչական վերապատրաստման առաջին փորձնական դասընթացը

ՊԱՀՀ-ում ավարտվել է գերատեսչական վերապատրաստման առաջին փորձնական դասընթացը

ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում (ՊԱՀՀ) նոյեմբերի 18-ին տեղի ունեցավ հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 17-ը ՊԱՀՀ-ում անցկացված «ՀՀ պաշտպանական համակարգի բարեփոխումների ռազմավարական ուղենիշները» գերատեսչական վերապատրաստման փորձնական դասընթացի ավարտն ազդադարող միջոցառումը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանից:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ մեկնարկած և ՊԱՀՀ-ի կրթական ծրագրի շրջանակներում անցկացված առաջին այս դասընթացի նպատակն էր ՀՀ պաշտպանական-անվտանգային համակարգի արդյունավետության մակարդակի բարձրացումը՝ հետազոտությունների արգասիքների հիման վրա կրթության իրականացմամբ: Չորսշաբաթյա դասընթացին՝ որպես ունկնդիրներ, մասնակցել են ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ-ի Գլխավոր շտաբի ավագ սպայական կազմի ներկայացուցիչներ, քաղաքացիական հատուկ ծառայողներ, դասախոսություններով հանդես են եկել պաշտպանական-անվտանգային ոլորտի մասնագետներ՝ ՊՆ-ից, ԶՈՒ-ի ԳՇ-ից, ՊԱՀՀ-ից, դասախոսներ՝ ԵՊՀ-ից և Հայաստանի Ամերիկյան համալսարանից, ինչպես նաև անկախ փորձագետներ:

Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը սույն վերապատրաստման դասընթացն իրականացրել է ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի և ՌԴ Արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի հետ գործակցությամբ մշակված ժամանակակից գիտակրթական մեթոդաբանությամբ և ավարտել է ռազմավարական խաղի կազմակերպմամբ:

Դասընթացի ավարտն ազդարարող հանդիսավոր միջոցառման ընթացքում դասընթացի արդյունքներն ամփոփող ելույթներով հանդես եկան ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը, ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-լեյտենանտ, պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը և ՊԱՀՀ-ի պետի՝ կրթության գծով տեղակալ-ՊԱՀՀ-ի Ռազմավարական պաշտպանական-անվտանգային կրթության ազգային ինստիտուտի պետ, գնդապետ Սուրեն Դավթյանը: Դասընթացի մասնակիցներին հանձնվեցին Հավաստագրեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում