Նշվում է Երեխաների համաշխարհային օրը

Նշվում է Երեխաների համաշխարհային օրը

Ամբողջ աշխարհում նոյեմբերի 20-ին նշում են Երեխաների օրը: 1959 թվականի հենց այդ օրը ՄԱԿ-ն ընդունել է «Երեխաների իրավունքների հռչակագիրը», իսկ 1989 թվականին` «Երեխաների իրավունքների կոնվենցիան»։ Տոնի նպատակն է բարելավել երեխաների բարօրությունը, ինչպես նաև ամրապնդել ՄԱԿ-ի՝ անդամ երկրներում երեխաների պաշտպանության համար իրականացվող աշխատանքները։ Գլխավոր ասամբլեան իր բանաձևում նշում էր, որ Երեխաների համաշխարհային տոնի ընդունումը միայն և միայն կամրապնդի ազգերի միջև համագործակցությունն ու համերաշխությունը։

Երեխաների համաշխարհային օրը տարբեր կազմակերպություններ և ընկերություններ անցկացնում են բազմաթիվ միջոցառումներ։

Երեխաների համաշխարհային օրվա առիթով ՀՀ ազգային ժողովում Երեխայի իրավունքներին նվիրված հատուկ նիստ է գումարվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում