AM | RU
USD
EUR
RUB

Նիկոլ Փաշինյանը հոռետեսորեն է վերաբերվում հացադուլին որպես քաղաքական պայքարի գործիք

 
 

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հոռետեսորեն է վերաբերվում հացադուլի ինստիտուտին՝ որպես քաղաքական պայքարի գործիք: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով ԱԻՄ կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանի՝ հացադուլ սկսելու որոշումը, նշեց, որ եթե որևէ մեկը ինչ-որ պահանջով հացադուլ է սկսում, պետք է հաշվի առնի այդ քայլի լրջությունը: «Եթե օրինակ, որևէ հացադուլավորի պահանջը ի վերջո չի կատարվում, ի՞նչ է անելու, դադարեցնելո՞ւ է հացադուլը»,- նշեց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ այլ հարց է, երբ հացադուլ է հայտարարվում որոշակի ժամկետով: «Բայց ես կարծում եմ, որ մենք պետք է ավելի ուշադիր լինենք հացադուլ երևույթի նկատմամբ՝ որպես քաղաքական պայքարի գործիք: Եթե որևէ մեկը հայտարարում է, որ անժամկետ հացադուլ է սկսում ու դուրս չի գալու հացադուլից, մինչև իր պահանջները չկատարվեն, սակայն որոշ ժամանակ անց ստիպված դուրս է գալիս, դա նշանակում է անլուրջ վերաբերմունք՝ թե ինքն իր, թե հացադուլի նկատմամբ»,- մանրամասնեց Փաշինյանը:

Պատգամավորը կոչ արեց բոլոր նրանց, ովքեր հացադուլ սկսելու մասին են հայտարարում, շատ լուրջ քննարկեն՝ պատրաստ են իրենք նման պայքարի, թե ընդամենը երեք օրից կամ 10 օրից դադարեցնելու են:

ԱԻՄ կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ հայտարարել է, որ հացադուլ է սկսել: Նա ցանկանում է սահմանադրական նոր փոփոխություններ նախաձեռնել:

Լրահոս
ՄԹ Լորդերի պալատը հավանություն տվեց Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին Ցանկացած կառուցողական շփում, որ կողմերը նախաձեռնում են, պետք է ծառայի հակամարտության կարգավորմանը. Զախարովա Իշխանությունն ունի բավարար կամք՝ ներառական կրթության ոլորտում առկա խնդիրներին լուծում տալու. Արայիկ Հարությունյան Այնպես չէ, որ գումար չկա, ճանապարհը կանգնած է. նախարարը՝ «Հյուսիս-հարավի» ֆինանսավորում չունեցող հատվածների մասին Վարչապետը միջազգային փորձագետների հետ քննարկել է արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացմանն ուղղված հարցեր Փանիկ գյուղում զորավարժություններն անցկացվել են անգնդակ փամփուշտներով. Արծրուն Հովհաննիսյան Փանիկի դեպքի հետ կապված ռուսական կողմը պաշտոնապես ներողություն է խնդրել՝ խոստանալով հետևողական լինել միջոցառումների իրազեկման հարցերում Դիվիզիայի նախկին հրամանատարը մեղադրվում է ավելի քան 10 մլն դրամ հափշտակելու մեջ Վարչական տուգանքներ չվճարելու հետևանքով պետությանը 1.38 մլրդ դրամի վնաս է պատճառվել Չարաշահումներ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխզննությունն իրականացնելու գործում. վերականգնվել է 6.7 ՀՀ դրամ Արարատի նախկին մարզպետը Ալիկ Սարգսյանից պահանջել է շուրջ 60.000 ԱՄՆ դոլար գումար Ռուս պրանկերները Փաշինյանի անունից զանգահարել են Յունկերին ու Մոգերինիին Պրոպան գազից թունավորված 4 բնակիչ տեղափոխվել է հիվանդանոց Նիկոլ Փաշինյանն ընդունել է անվանի լողորդ Շավարշ Կարապետյանին Արա Խաչադուրյանը Մարսելից հասել է Հայաստան՝ վազքով հաղթահարելով 5 000 կմ «Չեմ ցանկանում մերկապարանոց հայտարարություններ անել». նախարարը «Հյուսիս- հարավ» ծրագրում չարաշահումների մասին Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը «Ալիևի համար շատ դժվար է լինելու կառավարման 4-րդ շրջանը». ադրբեջանագետ Դիտարկում ենք Հայաստանին հատկացվող ֆինանսավորման ծավալների ավելացման հնարավոր ուղիները. Ռիչարդ Միլս Եվրոպայի խորհրդի ԽԿԿ-ն զեկույց է հրապարակել Ադրբեջանում տարածված խոշտանգումների, կոռուպցիայի և անպատժելիության մթնոլորտի վերաբերյալ «Օդից փող» հաղորդաշարը հանվել է եթերից Քաղաքացին կամավոր հանձնել է հանգուցյալ ամուսնուն պատկանող զինամթերքը Նախարարը մտադիր է բարձրացնել Հյուսիս-հարավ ծրագրի նկատմամբ հանրային վերահսկողությունը Պավլիկ Մանուկյանը պնդում է՝ ոստիկանին կրակել է Էդվարդ Գրիգորյանը, փաստաբանը, սակայն, հերքում է Ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը Փանիկում տեղի ունեցածի առնչությամբ ծառայողական քննություն է սկսել Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Դառնալ ժամանակակից տեխնոլոգիաներով զարգացած երկիր. Նախագահը «Քենդլ» հետազոտությունների ինստիտուտում էր Արմեն Սարգսյանը, Լևոն Արոնյանը և հայկական շախմատը. հայտնի բլոգեր Nas Daily-ն հրապարակել է նոր տեսանյութ Տասնութ զորակոչիկ կծառայի գիտահետազոտական աշխատանքներ կատարելով Վահագն Հարությունյանն ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Կայուն զարգացման հարցերով բարձրաստիճան քաղաքական ֆորումին Նարեկ Ղահրամանյանը նշանակվել է Կապանի քաղաքապետի պաշտոնակատար ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Ղուրսալու համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. նրա կողմից հատուցվել է պետությանը պատճառված վնասը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Միքայել Արզումանյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից Ամենայն Հայոց Կաթողիկոսը խորհրդանշական է համարում Արամ Մանուկյանի արձանի բացումը Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի տարում Նիկոլ Փաշինյանը համոզված է՝ ի դեմս Արամ Մանուկյանի գործ ունենք մեր պատմության մեծագույն առաքյալի հետ Գնդեվանքի տարածքում Գարեգին Բ Կաթողիկոսի տեղաշարժն արգելափակելու ահազանգի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում «Անվճար ջրի երկիր». ավելի քան 7 մլն-ից հետևորդ ունեցող հայտնի բլոգերը հրապարակել է Հայաստանի մասին տեսանյութ Խորենացի փողոցում ոստիկանը ոտքով հարվածել է քաղաքացու դեմքին եւ կոտրել քիթը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan