«Հրապարակ». ՀՎԿ-ՀՀԿ հուշագիրն «էժան» չի նստելու Մամիկոն Ասլանյանի վրա

«Հրապարակ». ՀՎԿ-ՀՀԿ հուշագիրն «էժան» չի նստելու Մամիկոն Ասլանյանի վրա

Վանաձորի հարցով ՍԴ որոշումն արագացրեց պրոցեսները՝ իշխանությունը կտրեց գորդյան հանգույցը։ Բայց ՀՎԿ-ՀՀԿ հուշագիրն «էժան» չի նստելու վանաձորցիների և Մամիկոն Ասլանյանի վրա։ «Հրապարակ»-ի տեղեկություններով, բանակցային փուլում ՀՎԿ-ն գրեթե անիրականանալի պահանջներ է առաջ քաշել, այդ թվում՝ 4 մանկապարտեզի և 2 սպորտդպրոցի տնօրենների պաշտոններ, քաղաքապետարանի կոմունալ և սպորտի բաժնի պետերի աթոռները, այլ բաժիններում պետի տեղակալներ և այլն։

«Սա նշանակում է, որ քաղաքապետարանում և քաղաքում ինչ-որ մարդիկ հրաժեշտ կտան իրենց պաշտոններին, իսկ պաշտոնից առաջին զրկվողը, արդեն իսկ պարզ է, քաղաքապետի առաջին տեղակալ Արտյոմ Գրիգորյանն է, ում Ասլանյանն ուզում է խորհրդական նշանակել։ Բացի պաշտոնները՝ ՀՎԿ-ականները նաև գերեզմանների տեղեր են ուզել՝ քաղաքում գերեզմանի լավ տեղը «ոսկու գին» ունի։ Թե այս պահանջներից որը կկատարի Ասլանյանը, որտեղ «կգցի», դեռ պարզ չէ։ Ի դեպ, նա իր խուճապի մատնված թիմին հանգստացնում է, թե Փելեշյանը երկար չի ձգի, մի փորձանք կսարքի իր գլխին, ինչպես ընտրությունների փուլում հոգևորականին ծեծելն էր, ու կհեռանա»,-գրել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում