«Հրապարակ». 2018թ.-ին ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կոալիցիա կկազմեն

«Հրապարակ». 2018թ.-ին ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կոալիցիա կկազմեն

«Հրապարակ»-ի ՀՀԿ աղբյուրները չեն բացառում, որ 18-ին ԲՀԿ-ն ևս մաս կկազմի կոալիցիային: Ըստ թերթի, Գագիկ Ծառուկյանը նեղ միջավայրում ասել է. «Կառաջարկի Սերժ Սարգսյանը մտնել կոալիցիա՝ կմտնենք, չի առաջարկի՝ մենք չենք բարձրաձայնի։ Անկախ ամեն ինչից՝ բացի Սերժ Սարգսյանից, ես չեմ տեսնում երկրորդ մարդու, որ կկարողանա երկիրը ղեկավարել, Ղարաբաղը պահել»:

«Ի դեպ, ուրբաթ երեկոյան Սերժ Սարգսյանը գնացել է Եղվարդ` Արամ Հարությունյանի քրոջ հոգեհանգստին, որից հետո էլ «հյուրընկալվել» է Ծառուկյանի Առինջի հայտնի այգում: Այդ իսկ պատճառով էլ ուրբաթ օրը նշանակված ՀՀԿ ԳՄ նիստը տեղի չի ունեցել: Ինչ են խոսել Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը, ոչ ոք չգիտի»,-գրել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում