Հայկական հեռուստատեսությունը 61 տարեկան է. նոյեմբերի 21-ն աշխարհում նշվում է որպես Հեռուստատեսության համաշխարհային օր

Հայկական հեռուստատեսությունը 61 տարեկան է. նոյեմբերի 21-ն աշխարհում նշվում է որպես Հեռուստատեսության համաշխարհային օր

Հեռուստատեսության աշխատակիցը նոյեմբերի 21-ին նշում է իր մասնագիտական տոնը:

Հայկական հեռուստատեսության առաջին հաղորդումը հեռարձակվել է 1956 թվականի նոյեմբերի 29-ին` Հայաստանի խորհրդայնացման տարեդարձի օրը:

Հայկական եթերի առաջին հաղորդավարը եղել է Նառա Շլեպչյանը: Այդ օրը ցուցադրվել է գեղարվեստական կինոնկար ու Մոսկվայում տեղի ունեցած հայկական գրականության եւ արվեստի տասնօրյակի եզրափակիչ համերգին նվիրված ֆիլմ:

1996 թվականի դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան նման որոշում է կայացրել` պետություններին առաջարկելով այդ օրը հեռարձակել միայն խաղաղությանը, անվտանգությանը, տնտեսական, սոցիալական ու մշակութային թեմաներին նվիրված հեռուստահաղորդումներ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում