Թուրքիայի մեջլիսի նախագահի պաշտոնում վերընտրվել է Իսմաիլ Քահրամանը

Թուրքիայի մեջլիսի նախագահի պաշտոնում վերընտրվել է Իսմաիլ Քահրամանը

Թուրքիայի Ազգային մեծ ժողովում նոյեմբերի 20-ին ընտրել են մեջլիսի խոսնակ. պաշտոնավարումը առաջիկա երկու տարիների ընթացքում ևս շարունակելու է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Իսմաիլ Քահրամանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Մեջլիսի նախագահի ընտրությունները արդյունք են տվել միայն քվեարկության երրորդ փուլից հետո, երբ Քահրամանը ստացել է այդ փուլի համար պահանջվող 276 քվեն:

Քահրամանը մեջլիսի նախագահի պաշտոնում էր ընտրվել 2015 թվականի նոյեմբերի 22-ին՝ խորհրդարանական ընտրություններից հետո: 2017-ի նոյեմբերի 22-ին լրանում է այդ պաշտոնում նրա գտնվելու ժամկետը: Համաձայն Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ներքին կանոնադրության՝ ամեն նստաշրջանում մեջլիսի նախագահի ընտրություն է կատարվում երկու անգամ՝ 2-ական տարով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում