ՌԴ-ն շարունակելու է աջակցել ԼՂ հակամարտության կարգավորման համար պայմանների ստեղծմանը

ՌԴ-ն շարունակելու է աջակցել ԼՂ հակամարտության կարգավորման համար պայմանների ստեղծմանը

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները Երևանում կայացած հանդիպմանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները: Երևանում ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպումից հետո կայացած ասուլիսի ընթացքում այս մասին ասաց Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը: «Մենք մեր հայ բարեկամներին ծանոթացրել ենք այդ թեմայով բանակցությունների բովանդակությանը, որը մեր պատվիրակությունը երկու օր առաջ անցկացրել է Բաքվում»,- ընդգծեց Լավրովը:

Նա հավելեց, որ Ռուսաստանը`որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի շարունակելու է կողմերին աջակցություն տրամադրել խնդրի կարգավորմանը նպաստող պայմանների ստեղծման հարցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում