AM | RU
USD
EUR
RUB

Դժվար է ամբողջ փաթեթից առանձնացնել կարգավորման մեկ կամ երկու տարր ու փորձել համաձայնության հասնել. Լավրովը` ԼՂ հակամարտության մասին

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարրերն ամփոփված են մեկ փաթեթում, և շատ դժվար է վերցնել դրանցից մեկը, երկուսը կամ երեքը և փորձել համաձայնության հասնել դրանց շուրջ: Երևանում Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո կայացած ասուլիսում այս մասին ասաց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Ես արդեն Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ նշեցի, որ բոլոր տարրերն առկա են այս խնդրի լուծման համար: Դրանք ամփոփված են փաստաթղթում, որոնք սկսած 2007 թ., հանձնվել են ԵԱՀԿ ընդհանուր քարտուղարին: Դրանք ամրագրված են որպես համանախագահողների առաջարկներ և ամբողջությամբ մնում են սեղանի վրա: Այս տարրերը ձևավորվել են մեկ փաթեթի մեջ, և շատ դժվար է վերցնել դրանցից մեկը, երկուսը կամ երեքը և ասել` եկեք սրանց շուրջ համաձայնության հասնենք, որովհետև դրանց հավասարակշռող տարրերն այդ պարագայում դուրս կմնան, և չի լինի այն արդյունքը, որին մենք ձգտում ենք»,- ընդգծեց Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը դրական համարեց այն, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Ժնևում կայացած հանդիպումից հետո դրական են արտահայտվել: «Շատ կարևոր է, որ այդ դրական վերաբերմունքը մեզ օգնի առաջ գնալ կարգավորման հարցում: Համանախագահները դրանով զբաղվում են, բոլորովին վերջերս Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները երեք համանախագահների հետ հանդիպում ունեցան, մենք այժմ կվերլուծենք մեր ամերիկյան և ֆրանսիական գործընկերների հետ, թե ուր ենք հասել, կփորձենք ակտիվ ջանքեր գործադրել պայմաններ ստեղծել կարգավորման հասնելու համար: Սակայն ես չափազանց լավատեսություն չեմ հայտնի, սա դժվար խնդիր է, և մեր բանակցությունների փորձը գալիս է ապացուցելու, որ դրանք արագ չեն ավարտվի»,- եզրափակեց ՌԴ ԱԳ նախարարը:

Լրահոս
Գավառի պետական համալսարանի պատմության թանգարանը հարստացավ Ապրիլյան քառօրյա պատերազմի նյութերով ՌԴ նախագահը խոստացել է բարձր մակարդակով անցկացնել ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնությունը Պուտինն անդրադարձել է ԵԱՏՄ-ում առկա չլուծված խնդիրներին ՀՀ սփյուռքի նախարարը, Կիպրոսի նախագահի հանձնակատարը և Հունաստանի ԱԳ փոխնախարարը հանդիպել են Գարեգին Բ կաթողիկոսի հետ ԱՄՆ ռազմածովային ուժերը նոր սերնդի հականավային հեռահար հրթիռներ են փորձարկել Ռոնալդինյոն որոշել է քաղաքականությամբ զբաղվել Վարչապետին ներկայացվել են ՀՀ բազային երկրատեղեկատվական համակարգի ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքները Փոփոխություն է տեղի ունեցել «Տարվա լավագույն ֆուտբոլիստ»-ի քվեարկության կարգում Բաց բաժնետիրական ընկերություններում խորհրդի նախագահի և տնօրենի պաշտոններն այլևս չեն կարող համատեղվել ԱՄՆ դեսպանի կարեւոր է համարում ՆԱՏՕ-ի կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՀՀ զինծառայողների ներդրումը Հրազդանում 64-ամյա տղամարդու սպանությունը պատվիրել է նրա կինը. հայտնաբերվել է նաև պատվերը կատարողի դին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է քաղաքացիների ընդունելություն Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են ՍԱՊԾ-ը կվերանայի ռիսկերի գործող համակարգը Շուկայում հայտնված վիճահարույց բրինձն անվտանգ է. այն զիջում է միայն որակական առումով Սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող Նալբանդյանն ընդունել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության նախագահին Նոբել Առուստամյանի կարծիքով Հենրիխ Մխիթարյանը կարող է ուժեղացնել աշխարհի ցանկացած թիմ Նալբանդյանն ընդունել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության նախագահին Հայերի համար մշակվող գենետիկական թեստը թույլ կտա գնահատել կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը Միջին մասնագիտական որակավորմամբ ուսուցիչները կշարունակեն մասնագիտական գործունեությունը մինչև 2028 թվականը Արաքս գետի ափի շուրջ շինաշխատանքները կիրականացվեն գալիք տարի. ռուսական կողմը որևէ կապ չունի. Արսեն Հարությունյան Հայաստանը Հունաստանի և Կիպրոսի հետ ակտիվ համագործակցություն է սկսել Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Կիև ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարն իր հավատարմագրերն է հանձնել ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգին Մեր հանգիստը, ձեր դրայվին վնաս չի Սպասվում է առանց տեղումների եղանակ Սիրիայում Ռուսաստանի գործողությունները նպաստեցին իր աշխարհաքաղաքական դիրքի ուժեղացմանը. Ռուբեն Սաֆրաստյան Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսը հանդիպել է նորընտիր քաղաքապետի հետ ԱԺ-ն ընդունեց շահութահարկի ամորտիզացիոն մասհանումների համակարգը կատարելագործող օրինագիծը «Ելք»-ը նախագահի պաշտոնում ցանկանում է առաջադրել Արտակ Զեյնալյանի թեկնածությունը Թուրքիայից Հունաստան փախչել փորձող փախստականների նավը խորտակվել է Հայաստանում կան դեղերի գների իջեցման նախանշաններ ՀՀԿ-ում վարչապետի թեկնածուի քննարկումներ չեն եղել, սակայն մեծ մասն այդ հարցում կողմնորոշված է Հարկավոր է ձեռնարկել միջոցներ նոր, հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակելու ուղղությամբ Հայ-թուրքական արձանագրությունները մեռած են, դրանք չեղյալ համարելը տրամաբանական է Կառավարությունը զինվորական ծառայությունից տարկետում տվեց երեք ֆուտբոլիստի Պարտապանի և պարտատիրոջ համար համաչափ հավասարակշռություն կլինի. ԱԺ-ն ընդունեց համապատասխան օրինագիծը Զոհված ու հաշմանդամ զինծառայողների ընտանիքները Երևանում բնակարանի փոխարեն նախընտրել են բնակարանի գնման վկայագրեր Անազատության մեջ գտնվող որոշ անձինք կարող են օգտվել տեսազանգից
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan