AM | RU
USD
EUR
RUB

Բանակցություններն անցել են լիակատար փոխըմբռնման մթնոլորտում. Նալբանդյան

 
 

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Երևանում գտնվող Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը քննարկել են ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և այլ բազմակողմանի միջազգային հարթակների շրջանակներում գործողությունների համադրման վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ մամուլի ասուլիսի ընթացքում իր ելույթի ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ:

«Հարգելի՛ ընկերներ,

Ինչպես գիտեք, մենք հաճախակի ենք հանդիպում պարոն Լավրովի հետ ինչպես Երևանում ու Մոսկվայում, այնպես էլ տարբեր միջազգային հարթակներում:

Այսօր ես կրկին ուրախ եմ ողջունելու Հայաստանում իմ գործընկեր և ընկեր, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Վիկտորի Լավրովին:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնական այցը խորը սիմվոլիկ նշանակություն ունի: Այս տարի մենք նշում ենք մի շարք կարևոր, մեզ համար նշանակալից տարեթվեր: Ապրիլին լրացավ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձը, իսկ օգոստոսին մենք նշեցինք Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին համաձայնագրի 20-ամյակը:

Տարվա ընթացքում այդ հոբելյանական տարեթվերին նվիրված մի շարք միջոցառումներից առաջինը տեղի ունեցավ փետրվար ամսին, երբ մենք պարոն Լավրովի հետ Մոսկվայում արխիվային փաստաթղթերի ցուցահանդես բացեցինք:

Այդ ժամանակ, իմ պաշտոնական այցի ընթացքում, մենք համաձայնեցրեցինք վերոհիշյալ տարեթվերին նվիրված մի շարք միջոցառումների անցկացումը: Ուրախ եմ, որ այդ պայմանավորվածությունները հաջողությամբ իրականացվում են: Այսօր Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվում է «Հայաստան-Ռուսաստան. դարերով կոփված բարեկամություն» մասշտաբային պատմավավերագրական ցուցահանդեսը:

Այսօրվա բանակցությունների ընթացքում մենք քննարկեցինք մեր երկկողմ հարաբերությունների գրեթե ամբողջ շրջանակը:

Մանրամասնորեն անդրադարձանք այս տարվա ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի Նախագահների երկկողմ ձևաչափով կայացած երեք հանդիպումների արդյունքներով ձեռք բերված բարձր քաղաքական պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: Մեր երկրների ղեկավարներն ընթացիկ տարում մի քանի անգամ հանդիպել են նաև ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի գծով կազմակերպված գագաթաժողովների շրջանակներում:

Մեր երկկողմ համագործակցությանը լրացուցիչ խթան են հաղորդել մեր երկրների խորհրդարաննների և կառավարությունների ղեկավարների պաշտոնական փոխայցելությունները:

Իմ գործընկերջ հետ գոհունակությամբ արձանագրեցինք տնտեսական ոլորտում փոխգործակցության ակտիվացումը, երկկողմ առևտրաշրջանառության աճը, այդ գործընթացներում երկու երկրների տարածաշրջանների ավելի խորը ներգրավվումը:

Մենք հագեցած հումանիտար կապեր ունենք: Անցած տարի հաջողությամբ անցկացվեցին Ռուսաստանի օրերը Հայաստանում: Բառացիորեն օրերս մեր երկրների ղեկավարները Տրետյակովյան պատկերասրահում ազդարարեցին Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի մեկնարկը:

Հանգամանալից քննարկեցինք ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և այլ բազմակողմանի միջազգային հարթակների շրջանակներում մեր գործողությունների համադրման վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:

Հանդիպման ընթացքում քննարկեցինք տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցեր, մեր տարածաշրջանում անվտանգության հարցերը:

Հատուկ ուշադրություն է դարձվել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին՝ ուղղված 2016-2017թթ. ղարաբաղյան խնդրի շուրջ Վիենայի, Սանկտ-Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը՝ ուղղված իրավիճակի լարվածությունը կանխելուն, հրադադարի մասին եռակողմ համաձայնագրերի պահպանմանը, հակամարտության գոտում լարվածության նվազեցման նպատակով լրացուցիչ միջոցառումների ձեռնարկմանը և բանակցային գործընթացի ակտիվացմանը:

Մեր բանակցություններն անցել են լիակատար փոխըմբռնման մթնոլորտում, ինչը և բնական է դաշնակից երկրների համար:

Շնորհակալ եմ ուշադրության համար և խոսքը փոխանցում եմ պարոն Լավրովին»:

Լրահոս
Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց նորանշանակ նախարարներ Տիգրան Խաչատրյանին և Գեղամ Գևորգյանին Հայաստանը թևակոխում է պատմական շրջափուլ. Նիկոլ Փաշինյանը երեկոյան հանդես կգա հայտարարությամբ Սյունիքի մարզպետի պաշտոնում Հունան Պողոսյանի առաջին քայլը կլինի փոխվստահության մթնոլորտի ձևավորումը Թուրք քննիչներն ավարտել են Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության խուզարկությունը ՀԱՊԿ երկրներից ավելի քան 1000 զինծառայող կմասնակցի «Անխախտ եղբայրություն» վարժանքներին Սիրիայում ահաբեկիչները գերի են վերցրել շուրջ 700 մարդու Երթևեկության կանոնների փոփոխություն Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Արևելյան գործընկերությանն անդամակցող երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած Թուրքիայի քաղաքացու Տիգրան Խաչատրյանը՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Գեղամ Գևորգյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության վարչության մի խումբ անդամների «Ժողովուրդ». Ում վրա կտարածվի համաներումը «Ժողովուրդ». Հրաժարականը՝ այսօր «Հրապարակ». Ամենայն հավանականությամբ, 2019-ի բյուջեի նախագիծը չի ընդունվի «168 Ժամ». Իշխանությունները «թո՞զ են փչում» Վենետիկի հանձնաժողովի աչքերին «Հրապարակ». Անընդունելի է փոխել ԸO և 1 ամիս հետո գնալ ընտրությունների. Վենետիկի կարծիքը «Հրապարակ». Հանրապետականը 2 թևի է բաժանվել ընտրություններին ընդառաջ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 16 Հոկտեմբերի 16-ին նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Արման Եղոյան Բակո Սահակյանը ընդունել է «Արցախ Րութս Ինվեսթմենթ» կազմակերպության պատվիրակությանը Իրանի ԱԳՆ-ն հերքել է Անկարայում երկրի դեսպանատան տարհանման մասին տեղեկությունը ՀԱՊԿ ԽՎ նիստը Երևանից տեղափոխվել է Մոսկվա՝ Փաշինյանի սպասվող հրաժարականի և ԱԺ լուծարման պատճառով Ադրբեջանը «սև ցուցակում» է ընդգրկել Արցախ այցելած ռուսաստանցի կանանց Ռուսական շուկայում հայկական ապրանքներն առանձնանում են իրենց որակով. ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Երևանի թիվ 155 հիմնական դպրոցում ռումբի տեղադրման մասին ահազանգը կեղծ է եղել Հայաստանի և Արցախի նախագահները քննարկել են հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր Այսօր Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի ներկայացնելու. Արման Եղոյան Իտալիայի գործողությունները կարող են ԵՄ-ի ճգնաժամին հանգեցնել Թրամփը հայտարարել է, որ վստահում է Կիմ Չեն Ընին Ռոբերտ Քոչարյանը չի հստակեցրել քաղաքական գործընթացներին իր մասնակցության ձևաչափը Շվեդ մրցավարները կսպասարկեն Հայաստան-Մակեդոնիա խաղը ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունը կանխել է Մեծամորի ատոմակայանը փակելու ադրբեջանական ջանքերը Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձի Երկրաշարժ՝ ՀՀ-ում. Սյունիքի Լեռնաձոր գյուղում զգացվել է 2-3 բալ ուժգնությամբ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 15 Գերմանիայում կոչ են արել չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Լրատվամիջոցները հայտնում են Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կողմից սպիտակ ֆոսֆոր կիրառելու մասին Ադեկվատ արդարություն Վյաչեսլավ Վոլոդինը չի բացառել, որ ՌԴ-ն կարող է դուրս գալ Եվրոպայի խորհրդից
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan