AM | RU
USD
EUR
RUB

Վանաձորի ավագանու արտահերթ նիստում Արկադի Փելեշյանն ընտրվեց քաղաքապետի առաջին տեղակալ

 
 

Վանաձորի ավագանու արտահերթ նիստում «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի ղեկավար Արկադի Փելեշյանն ընտրվեց Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալ:

Արկադի Փելեշյանին Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալ ընտրելու հարցին կողմ քվեարկեց ավագանու անդամների մեծամասնությունը:

Հարցը քվեարկության դնելուց առաջ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ելույթ ունեցավ, որում ընդգծեց, որ ինքը սոցիալական ցանցերով տեղեկատվություն-ուղերձ է տարածել, որպեսզի Վանաձորի ավագանիում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը մասնակցային կառավարման սկզբունքով մասնակցեն Վանաձորի ավագանու նիստերին: «Ես նշեմ նաև, որ Սահմանադրական դատարանի նոյեմբերի 10-ի որոշումը մեզ լիարժեք թույլ էր տալիս մինչև մարտի 31-ն առաջնորդվել նախկին օրենսդրությամբ, որն այժմ էլ գործում է, որովհետև Սահմանադրական դատարանը չի կարող որևէ օրենք շուրջ 6 ամիս իրավական վակուումի մեջ թողնել: Բայց մենք ճիշտ գտանք, որ ավելի լավ կլինի համագործակցության համար ևս մեկ անգամ դիմենք ավագանու մեր գործընկերներին:Մենք պատրաստ էինք կնքել համաձայնագիր այն քաղաքական ուժի հետ, որը կարձագանքեր մեր առաջարկին»,- ընդգծեց Ասլանյանը:

Նա հավելեց, որ իր և «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի ղեկավարի միջև կնքվել է համագործակցության հուշագիր: «Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել արձագանքի համար, որովհետև ես իմ նախորդ բոլոր հրապարակային ելույթներում միշտ ասել եմ, որ մենք պատրաստ ենք ցանկացած առողջ համագործակցության: Հույս ունեմ, որ մեր համագործակցությունը դրական տեղաշարժ է բերելու Վանաձորի համար»,- ասաց Մամիկոն Ասլանյանը:

Նա շեշտեց, որ իրենց ջանքերը երբեք միտված չեն եղել որևէ պաշտոն ամեն գնով պահելուն, այլ միայն Վանաձորի զարգացմանը: «Ես կարծում եմ, որ մեր հետագա համագործակցությունը նոր դրական լիցքեր կբերի: Ես և պարոն Փելեշյանը կնքել ենք համաձայնագիր, որ Վանաձոր քաղաքի ավագանու շրջանակում մենք համագործակցելու ենք: Սա երբեք չի նշանակում քաղաքական լայն համագործակցություն կուսակցական առումով: Սա քաղաքապետի և պարոն Փելեշյանի գլխավորած կառույցի միջև համագործակցության հուշագիր է, որը մենք անվերապահորեն պահելու ենք»,- մանրամասնեց Վանաձորի քաղաքապետը:

Մամիկոն Ասլանյանը նաև հայտնեց, որ Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալ Արտյոմ Գրիգորյանը ցուցաբերել է քաղաքական մշակույթի բարձր աստիճան և համաձայնել է զիջել իր պաշտոնը` համաձայնագրի շրջանակում այդ պաշտոնում Արկադի Փելեշյանի թեկնածությունն առաջադրելու համար:

Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Մոսկվա Ապրիլյան ագրեսիայի սցենարի կրկնվելու դեպքում հայկական կողմը կարող է և չխուսափել իր ամբողջ զինանոցի կիրառման «գայթակղությունից». Դ. Տոնոյան Հայաստանի ռուսական ռազմաբազայում մեկնարկել են լայնամասշտաբ զորավարժություններ Իշխանություններին կօգնի էյֆորիան, եթե ԱԺ արտահերթ ընտրությունները շուտ կայանան. Ալեքսանդր Իսկանդարյան Արամ Թամազյանն ազատվել է քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով ԵԿՄ-ի նոր սկանդալը շուտով կպայթի. անդամների կեսը նախագահ է ուզում, մյուսները դեմ են Իրանում մեկ օրում 4 երկրաշարժ է գրանցվել. տուժածների թիվը գերազանցում է 200-ը Փանիկի միջադեպից հետո պետք է միայն ներողությունով բավարարվել. Կարեն Քոչարյան Գարեգին Բ-ն և Բունդեսթագի պատգամավորը քննարկել են երկու ժողովուրդների բարեկամական կապերի խորացմանն ուղղված քայլերը Պաշտոնաթող գեներալներից կհավաքվեն ապօրինի հրամանով նրանց տրված «գոլդ» համարանիշերը.Դավիթ Սանասարյան Հակակոռուպցիոն միջոցառումների արդյունքում բացահայտվել է շուրջ 29,2 մլրդ դրամի իրավախախտում Սփյուռքահայ երիտասարդները հյուրընկալվել են ռազմական համալսարանում Տոնական տրամադրություն Գեղարքունիքի մարզի Դրախտիկ բնակավայրում «Արսենալ»-ը մեկնարկային տուրում կխաղա մրցաշարի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ի հետ Վարչապետի ընտանիքը տասն օր շարունակ կհյուրընկալի «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկին Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 146 մարդ ՀՀ պաշտպանության նախարարը հարավարևմտյան սահմանագոտում քննարկել է առաջնագծի վերազինման շարունակականությունը Մխիթարյանը «Արսենալ»-ի հետ ժամանել է Սինգապուր Հայաստանում անձրև և ամպրոպ է սպասվում 200 մլն դոլարի դիմաց տրամադրած զենք-զինամթերքը ժամանակակից, արդիական, անգամ ՌԴ սպառազինության մեջ չգտնվող սպառազինություն է Դավիթ Տոնոյանը չի բացառում ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագրի որոշ դրույթների վերանայումը Բնապահպանն ահազանգում է Սևանա լճի մամռակալման վտանգի մասին «Շահարտ» ՍՊԸ տնօրինությունը յուրացրել է ավելի քան 43 մլն դրամ Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում յուրացումներ են բացահայտվել Սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության պետը կձերբակալվի Մարտական կորուստ ադրբեջանական բանակում Արծրուն Հովհաննիսյանը ադրբեջանական կողմում գտնվող վերահսկելի տարածքների լուսանկարներ է հրապարակել Դավիթ Տոնոյանը խրախուսել է ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին Հուլիսի 25-ից շոգը կվերադառնա. Երևանում օդի ջերմաստիճանը + 40-ի կհասնի Էջմիածնում շոգի պատճառով մանկապարտեզները մեկ ամիս չեն աշխատի Ոստիկանները բերման են ենթարկել Քոնչո մականվամբ «օրենքով գող» Նորայր Փիլոյանին Արարատ Զուրաբյանը՝ քաղաքապետի թեկնածու Ադրբեջանը ԼՂ շփման գոտում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1300 կրակոց Բավրայում Մոլդովայի ՆԳՆ կողմից հետախուզվող ուկրաինացի է հայտնաբերվել Հայաստանում օդի ջերմաստիճանը կրկին կնվազի Երևանում դպրոցի նախկին տնօրենը 7.6 մլն դրամի յուրացում է կատարել. նա մասամբ հատուցել է պատճառված վնասը Ունենք բացառիկ հնարավորություն՝ բարձրացնելու հայ ազգի հեղինակությունը. Արարատ Միրզոյանն՝ ամերիկահայերին Հակառակորդը կրակել է Իջևան-Նոյեմբերյան ճանապարհային հատվածի ուղղությամբ «Խաղաղության վազք» -ն Արա Խաչադուրյանին Մարսելից Երևան է հասցրել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan