ՀՀ-ն ՆԱՏՕ-ի աջակցությամբ կոչնչացնի մարտական պիտանելիություն չունեցող զրահատեխնիկա

ՀՀ-ն ՆԱՏՕ-ի աջակցությամբ կոչնչացնի մարտական պիտանելիություն չունեցող զրահատեխնիկա

Հայաստանը ՆԱՏՕ-ի վստահության հիմնադրամի աջակցությամբ ոչնչացնելու է մարտական պիտանելիություն չունեցող 140 միավոր զրահատեխնիկա և 21 միավոր զրահապատ մարտական մեքենա:

ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմակերպության միջև համագործակցության աջակցության մասին» համաձայնագիրը խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու հարցին:

Հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը նշեց, որ համաձայնագրի շրջանակում ոչնչացվելու է մարտական պիտանելիություն չունեցող 140 միավոր տեխնիկա և 21 միավոր զրահապատ մարտական մեքենա: «3 տարվա բանակցություններից հետո Գերմանիան համաձայնել է ծրագրի իրականացման համար ՆԱՏՕ-ի Վստահության հիմնադրամի միջոցով հատկացնել 1.3 մլն եվրո»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց Զաքարյանը:

Մետաղի ջարդոնից ստացված գումարը` մոտ 100 հազար եվրո, կուղղվի ականազերծման ծրագրերին: Արտակ Զաքարյանը նշեց, որ Հայաստանում նման ծրագիր առաջին անգամ է իրականացվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում