Նպաստի համար առցանց դիմելու կարգը կգործի նաեւ երրորդ եւ հաջորդ երեխայի դեպքում
Նմանատիպ
Երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմում առցանց եղանակով այսուհետ կարելի կլինի նաեւ ներկայացնել երրորդ եւ հաջորդ երեխաների դեպքում: Այս մասին իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող մամուլի ասուլիսին ասաց Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը: Նա նշեց, որ առաջին եւ երկրորդ երեխայի նպաստն առցանց ստանալու համար դիմել է 21 հազար 520 քաղաքացի: «Մենք այս բարեփոխումները կատարելու ենք նաեւ մահվան նպաստի պարագայում: Դրանով կապահովենք թափանցիկություն»,-ասաց նա:
Անդրադառնալով կատարված ծրագրերին, Հովհաննես Սահակյանն ասաց, որ կթվայնացվեն այն անձանց աշխատանքային գրքույկները, ովքեր դեռեւս կենսաթոշակային տարիքի չեն հասել: «Աշխատանքային գրքույկները պետք է թվայնացնենք, որպեսզի հետո կենսաթոշակային տարիքին հասնելուն պես մենք ունենանք ամբողջական բազան եւ զերծ մնանք հիմնական փաստաթղթեր հավաքելու գործընթացից»,-հավելեց Սահակյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում