AM | RU
USD
EUR
RUB

Աթեշյանը Դիարբեքիրում այցելել է թալանված ու ավերված Սուրբ Կիրակոս եկեղեցի

Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնից հրաժարված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Դիարբեքիրում այցելել է Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցի, որը տարածաշրջանում թուրքական ուժերի գործողությունների ընթացքում կողոպտվել ու մեծ վնասներ է կրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը:

Եկեղեցու պատերի վրա ներկայում կան կրակոցների հետևանքով առաջացած անցքեր, կոտրված են ապակիները:

Սուրբ Կիրակոս եկեղեցու ներսում շրջելուց հետո Աթեշյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Այսօր այս թաղամասում գտնվող Աստծո աղոթարանները՝ եկեղեցիները, մզկիթներն ավերակների են վերածվել: Նման բան անողին մենք մարդ չենք կարող անվանել: Ամեն բան ավերված է: Այս ամենն անողն Աստծո արարած մարդը չի կարող լինել»:

Արքեպիսկոպոս Աթեշյանը հորդորել է պատկան մարմիններին, այդ թվում մշակույթի նախարարությանը, հիմնադրամների գլխավոր տնօրինությանը և ոստիկանությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ սկսելու եկեղեցու վերանորոգման աշխատանքները:

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին Մերձավոր Արևելքի ամենամեծ քրիստոնեական եկեղեցիներից է: 2012 թվականի նոյեմբերի 4-ին` 32 տարվա ընդմիջումից հետո այստեղ կատարվել էր վերանորոգմանը հաջորդած առաջին եկեղեցական արարողությունը: Նույն օրը եկեղեցում տեղի էր ունեցել նաև առաջին պսակադրությունը:

Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման աշխատանքներն իրագործվել են Պոլսի Հայոց պատրիարքարանի ֆինանսական աջակցությամբ: Աշխատանքներին աջակցություն էր ցուցաբերել նաև Դիարբեքիրի քաղաքապետարանը: Վերակառուցվել էր եկեղեցու զանգակատունը, որը վնասվել էր 1915թ.-ին` ռմբակոծությունից: Եկեղեցու գմբեթն ամենաբարձրն էր քաղաքում, և մզկիթների մինարեներից բարձր չլինելու համար մահմեդականներն ավիրել էին այն:

Թեև Սուրբ Կիրակոս եկեղեցին մինչեւ 1980թ. գործել է, սակայն, նրա զանգերը միայն 2012 թվականի նոյեմբերի 4-ին են կրկին ղողանջել՝ 97 տարի անց:

2015 թվականից այն թաղամասում, որտեղ գտնվում է եկեղեցին, վերսկսվել էին բախումները թուրքերի ու քրդերի միջև:

Լրահոս
Հայաստանը պետք է շատ անվտանգ երկիր լինի. ՀՀ Նախագահ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Մխիթարյանի տրանսֆերը կվաճառի Օզիլին գնելու համար Ֆիլիպ Ֆյուրին կարևորում է զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողությունը Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով նախկին ոստիկան է կալանավորվել Խորհրդարանական վերահսկողությունը նպաստելու է զինված ուժերում կոռուպցիոն ռիսկերի նվազմանը. Կորյուն Նահապետյան Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ՀՀ դիրքորոշման մեջ փոփոխություն չկա. ՀՀ ԱԳՆ արձագանքը Թուրքիայի ԱԳՆ-ին ԱԺ-ում մեկնարկել են «Զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն» միջազգային սեմինարը. ՈՒՂԻՂ ՀՀ Նախագահը ստորագրել է «ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին օրենքը Աֆղանստանում հայ խաղաղապահների և նրանց ընտանիքների անդամների համար ԱԳՆ-ն հեռուստակամուրջ է կազմակերպել Շարմազանովն անընդունելի է համարել Լատվիայի կողմից ԵՄ դիրքորոշմանը հակասող հայտարարությունների հնչեցումը Արցախը պետք է ուղղակիորեն ներկայացված լինի բանակցային գործընթացում. Մասիս Մայիլյանի հարցազրույցը՝ «Արմենպրես»-ին Մեղրիի ազատ տնտեսական գոտու ստեղծումը Հայաստանին կօգնի հաղթահարել շրջափակման խնդիրները. իրանագետ «Ժամանակ». Խորհրդարան է ներկայացվել հերթական խնդրահարույց նախագիծը «Հայկական ժամանակ». Այս տարի գնացքի տակ ընկնելու հետևանքով մահացել է 4 մարդ «Հրապարակ». Վարդան Ղուկասյան. «Եթե դրոշի վրա էլ խաչը լիներ, Լենինը մեզ էս օրը չէր գցի» «Չորրորդ իշխանություն». Մարզպետի և նախարարի հարաբերությունները լարվել են «Իրավունք». ՀՅԴ-ում կարծում են՝ Աղվան Վարդանյանը սեպարատ շփումներով փորձում է պաշտոն ստանալ «Հրապարակ». Գալուստ Սահակյան. «Իմ տղան նախարար կարող է աշխատի, դրանում չեմ կասկածում» «Ժողովուրդ». «Դա բավարար չէ երկրի առաջին դեմք լինելու համար». ՀՀԿ-ականը՝ Կարեն Կարապետյանի մասին «Հրապարակ». ՊԵԿ-ում դարձյալ կադրային փոփոխություններն են կատարվել «Ժողովուրդ». Երևանի քաղաքապետարանը զվարճալի միջոցառումների համար ահռելի ծախսեր է անում «Ժամանակ». Առաջին սպառման ապրան­քատեսակները թանկացել են նաև Արցախում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 15 Նախագահ Սերժ Սարգսյանի բացառիկ հարցազրույցը «Արմենիա» հեռուստաընկերությանը Գավառի պետական համալսարանի պատմության թանգարանը հարստացավ Ապրիլյան քառօրյա պատերազմի նյութերով ՌԴ նախագահը խոստացել է բարձր մակարդակով անցկացնել ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնությունը Պուտինն անդրադարձել է ԵԱՏՄ-ում առկա չլուծված խնդիրներին ՀՀ սփյուռքի նախարարը, Կիպրոսի նախագահի հանձնակատարը և Հունաստանի ԱԳ փոխնախարարը հանդիպել են Գարեգին Բ կաթողիկոսի հետ ԱՄՆ ռազմածովային ուժերը նոր սերնդի հականավային հեռահար հրթիռներ են փորձարկել Ռոնալդինյոն որոշել է քաղաքականությամբ զբաղվել Վարչապետին ներկայացվել են ՀՀ բազային երկրատեղեկատվական համակարգի ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքները Փոփոխություն է տեղի ունեցել «Տարվա լավագույն ֆուտբոլիստ»-ի քվեարկության կարգում Բաց բաժնետիրական ընկերություններում խորհրդի նախագահի և տնօրենի պաշտոններն այլևս չեն կարող համատեղվել ԱՄՆ դեսպանի կարեւոր է համարում ՆԱՏՕ-ի կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՀՀ զինծառայողների ներդրումը Հրազդանում 64-ամյա տղամարդու սպանությունը պատվիրել է նրա կինը. հայտնաբերվել է նաև պատվերը կատարողի դին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է քաղաքացիների ընդունելություն Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են ՍԱՊԾ-ը կվերանայի ռիսկերի գործող համակարգը Շուկայում հայտնված վիճահարույց բրինձն անվտանգ է. այն զիջում է միայն որակական առումով Սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan