Իրաքի տարածքը մաքրվել է ԻՊ-ի զինված խմբավորումներից. Իրաքի վարչապետ

Իրաքի տարածքը մաքրվել է ԻՊ-ի զինված խմբավորումներից. Իրաքի վարչապետ

Իրաքի տարածքն ազատագրվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինված խմբավորումներից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նման հայտարարությամբ հանդես է եկել Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին:

«Մեր երկրի տարածքը մաքրվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինված խմբավորումներից»,– Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է ալ-Աբադին:

Միաժամանակ Իրաքի վարչապետը հայտարարել է, որ հնարավոր է խմբավորումը շարունակի ահաբեկչություններ իրականացնել՝ օգտվելով Իրաքում առկա քաղաքական տարաձայնություններից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում