AM | RU
USD
EUR
RUB

Վիգեն Սարգսյանը վստահեցնում է` ՊՆ-ն ու մոնթեականներն անելու են ամեն ինչ, որ վարժարանը դառնա երկրի լավագույն կրթահամալիրը

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը համոզված է`կրթությունն ընդհատած ու հայկական զինված ուժերում ծառայության անցած հրամանատար Մոնթե Մելքոնյանի ամենամեծ բերկրանքը կլիներ այն, որ իր անունով վարժարանը վաղվա սպայակազմի դարբնոց է դարձել: Դիլիջանում Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պաշտոնական բացման արարողության ժամանակ այս մասին հայտարարեց նախարարը` հավելելով, որ վարժարանի համար ընտրված «Ճանապարհ դեպի բարձունք» կարգախոսն առավել քան խոսուն է: «Թեև այս վարժարանը գտնվում է բարձունքի վրա, սա, սիրելի մոնթեականներ, սկիզբն է այն ճանապարհի, որ բոլորս միասին ու, առաջին հերթին, դուք պետք է անցնենք մինչև բարձունք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Վիգեն Սարգսյանը:

Նա հիշեց, որ մեկ տարի առաջ այս օրերին որպես պաշտպանության նախարար այցելեց դեռևս Երևանում գործող ռազմամարզական վարժարան ու ծանոթացավ երկրին ծառայելու վստահությամբ լցված երիտասարդների վարժանքներին և ուսումնական գործընթացին: Հենց այդ օրն էլ, վերադառնալով նախարարություն, հղացավ գաղափարը, որ այդ ուղին ընտրած երիտասարդներն արժանի են լավագույն պայմաններին: «Ես այսօր ուզում եմ բոլոր մոնթեականների անունից շնորհակալություն հայտնել գերագույն գլխավոր հրամանատարին գաղափարը միանգամից սատարելու, կիսելու և անիրականանալի թվացող այս միտքը իրականություն դարձնելու համար»,- նշեց պաշտպանության նախարարը:

Նրա խոսքով` հաշված ամիսների ընթացքում բազմաթիվ մարդկանց շարունակական ու հետևողական ջանքերով համալիրը հարմարեցվեց ռազմամարզական վարժարանի սաների համար: Նախարար Սարգսյանը հատուկ շնորհակալություն հայտնեց Պետական եկամուտների կոմիտեին, որը կիսակառույց համալիրը բանակին փոխանցելուց զատ շարունակեց աջակցել այն վերջնական փուլի բերելու հարցում: Շնորհակալական խոսքերի արժանացան նաև «Այբ կրթական հիմնադրամը, «Թումո» կենտրոնն ու Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը: «Շենքը վարժարան չի դառնա առանց բովանդակության: «Այբ» հիմնադրամն, ընդառաջ գալով մեր առաջարկին, ձեռնամուխ եղավ այս վարժարանի կրթական բովանդակության բարձրագույն չափանիշներին համապատասխանեցմանը: Շնորհակալություն նաև մանկավարժական կոլեկտիվի, նոր ընդունվող սաների ընտրության գործընթացում հետևողական աշխատանքի, այնուհետև հոգաբարձության կազմում ներգրավվելու համար»,-ասաց նախարարը: Նրա խոսքով` «Թումո»-ն էլ միացավ արտագնա առանձին հաստատությունում կենտրոն հիմնադրելու գաղափարին, իսկ գեղարվեստի պետական քոլեջը ոչ միայն վարժարանին նվիրեց իր սաների աշխատանքներից, այլև այնտեղ պարբերաբար անց է կացնում հայոց արվեստին ու մշակույթին նվիրված դասընթացներ:

«Շնորհակալություն բոլորին, ովքեր հավատացին ու կանգնեցին գաղափարի կողքին: Մոնթեականներն ու պաշտպանության նախարարությունն անելու են ամեն ինչ, որ այս վարժարանը տարեց տարի գրավի երկրի լավագույն կրթահամալիրի, լավագույն հանրային ավագ դպրոցի համբավը»,-եզրափակեց ՊՆ Վիգեն Սարգսյանը:

Նոյեմբերի 25-ին Հայաստանի ու Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը կդառնար 60 տարեկան:

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հիմնադրվել է 1993 թվականին, 2017-ի սեպտեմբերից սկսել է գործել Դիլիջան քաղաքում: Այստեղ կրթություն են ստանում ավագ դպրոցի՝ 10, 11 և 12-րդ դասարանների աշակերտները: Ներկայում սովորողների թիվը 190 է, նրանցից 94-ն ընդունվել են այս տարի: Աշակերտները Հայաստանի տարբեր մարզերից են: Վարժարանում կրթությունն իրականացվում է հանրակրթական ծրագրով, առաջիկայում նախատեսվում է անցում կատարել «Արարատյան բակալավրիատ» հայալեզու և միջազգայնորեն ճանաչված կրթական ծրագրին: Ամբողջովին նոր, միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող վարժարանում ստեղծված են հրաշալի պայմաններ՝ ուսումնառության և ժամանցի համար։ Մասնավորապես՝ սաները տեղավորվել են 3-4 հոգանոց, ջեռուցվող, օդափոխվող, առանձին լոգասենյակներով հարմարավետ սենյակներում։ Վարժարանում գործում են ժամանակակից վարժասարքերով հագեցած մարզադահլիճներ, կառուցված են լողավազան, ֆուտբոլի, բասկետբոլի և մեծ թենիսի խաղահրապարակներ։ Մատուցվում է որակյալ սնունդ՝ բարձրակարգ ճաշարանում։ Վարժարանը հոգում է սաների կեցության, սննդի և հագուստի ծախսերը։ Կրթական պրոցեսը երկուշաբթիից-ուրբաթ է, հանգստյան օրերին սաները կարող են մեկնել տուն կամ մնալ վարժարանում:

 

Լրահոս
Հայաստանում ԱՄՆ, ՄԲ և Գերմանիայի դեսպաններն ու ՆԱՏՕ-ի փոխգործակցության սպան այցելել են ռազմական համալսարան Թրամփը վիզաների վիճակախաղով ԱՄՆ-ում հայտնված ներգաղթյալներին համեմատել է աղբի հետ ՀՀ ԱԺ փոխնախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ռիգայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի Լավրովը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է իրադրությունը Սիրիայում Պայմանավորվածություն է ձեռք բերվել լիբանանցի գործարարների՝ Հայաստան այցելությունների վերաբերյալ Արցախի Ազգային ժողովում հյուրընկալել են օտարերկրյա խորհրդարանականների պատվիրակությանը Թուրքիայի նախկին վարչապետի որդին ինքնասպանություն է գործել Բակո Սահակյանն ընդունել է Գագիկ Ծառուկյանին եւ նրա հետ Արցախ ժամանած եվրոպացի գործիչներին Մակրոնը կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին Արձանագրությունների ստորագրումից տարիներ անց Անկարան պատրաստ չէ կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ռուսաստանը նախատեսում է վերսկսել ավիափոխադրումները Եգիպտոսի հետ Հայաստանի և Արցախի վարչապետերը ընդլայնված կազմով քննարկել են համագործակցության որոշ ծրագրեր Հայաստանում ջերմաստիճանն էապես չի փոխվի Ադրբեջանը Արցախի հետ առաջնագծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2300 կրակոց Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով ռուսական պատվիրակություն կժամանի Անկարա «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է հունվարին վաճառել Մխիթարյանին և Շոուրին. Մոուրինյո Հայաստանում քննարկման են դրել 2018 թ. ապրիլի 1-ից աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելելու նախագիծը Հայաստանը Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում է ակնկալում. Շարմազանով Ռուսաստանի ԱԻՆ-ը հերքել է Սոչիում երկնաքարի ընկնելու մասին լուրերը Հայտնի է Մխիթարյանի և Մոուրինյոյի տարաձայնության պատճառը Կիպրոսի նախագահի ընտրության ժամկետները հայտնի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մերկասառույց է Ունենք հստակ պատկերացում, թե ինչպես պետք է զարգացնենք մեր տնտեսությունը. Կարեն Կարապետյան «Ժամանակ». ՌԴ-ի օգնությամբ Հայաստանի ազգային ավիափոխադրող ստեղծելու ուղղությամբ ոչ մի աշխատանք չի տարվում «Փաստ». Հայաստանում սենսացիոն ձերբակալություններ են սկսվել «Հրապարակ». «Ժառանգություն»-ը փող չունի «Փաստ». Թռչնամսի ներկրմամբ զբաղվող ընկերության ղեկավարը պնդում է՝ ՍԱՊԾ-ն վարկաբեկում է իրենց «Ժամանակ». Հունվարից ուսուցիչների աշխատավարձը կկրճատվի «Հրապարակ». ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո Կարեն Կարպետյանն անգլերենի արագացված դասընթացներ է անցնում «Ժողովուրդ»․ 2018 թ. ապրիլի 1-ից կարգելվի աջ ղեկով տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստան «Հրապարակ». Ինչպե՞ս են երկրի առաջին դեմքերը ծանոթանում լրատվությանը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 16 Սեւան համայնքի 2017 թվականի տարեկան բյուջեն կատարվել է 103 տոկոսով ԿԸՀ-ն մերժել է Զարուհի Փոստանջյանի դիմումը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից զրկվելու վտանգի տակ է Կյանքից հեռացել է գրականագետ Ֆելիքս Մելոյանը Նյու Յորքում հայ նկարիչների ցուցահանդեսի հասույթը կտրամադրվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ԱՀ Նախագահը Հայաստանի հետ փոխգործակցությունը համարում է Արցախի զարգացման կարեւորագույն հիմքերից մեկը Հունաստանի ԱԳ նախարարը առաջարկում է անցկացնել Հունաստանի, Հայաստանի եւ Կիպրոսի խորհրդարանների ղեկավարների հանդիպում Երուսաղեմում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan