Ջրաշենցու անասնագոմում հայտնաբերվել է մոտ 100 հոշոտված հավ

Ջրաշենցու անասնագոմում հայտնաբերվել է մոտ 100 հոշոտված հավ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոյեմբերի 21-ին, ժամը 16:34-ին տեղեկություն է ստացել, որ ժամը 16:25-ի սահմաններում Լոռու մարզի Ջրաշեն գյուղի Աբովյան թաղամասի թիվ 1 տանը հարակից անասնագոմում հայտնաբերվել է մոտ 100 հոշոտած հավ:

Տեղեկությունը փոխանցվել է Ջրաշեն գյուղի գյուղապետին և մարզպետարանի «Գյուղատնտեսության և բնապահպանության» գյուղատնտեսության բաժնի պետին:

Ինչպես տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, կստեղծվի հանձնաժողով՝ վնասի չափերը ճշտելու և գնահատելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում