Թուրքական «Զաման» պարբերականի լրագրողն ավելի քան 7 տարվա ազատազրկման է դատապարտվել

Թուրքական «Զաման» պարբերականի լրագրողն ավելի քան 7 տարվա ազատազրկման է դատապարտվել

Թուրքիայի իշխանությունների կողմից փակված ընդդիմադիր «Զաման» պարբերականի լրագրող Այշենուր Փարըլդաքը դատապարտվել է 7 տարի և 6 ամիս ազատազրկման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Լրագրողը մեղադրվում էր «գյուլենական խմբավորման անդամ լինելու» մեջ:

Դատական նիստին ներկա Փարըլդաքը, ով արդեն 16 ամիս կալանքի տակ է, չի ընդունել իր դեմ ներկայացված մեղքն ու պահանջել է իրեն ազատ արձակել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում