Հայաստանի հարևան որոշ երկրներում մտահոգիչ է ԶԼՄ-ների և կրթության միջոցով ատելության տարածումը. Էդվարդ Նալբանդյան

Հայաստանի հարևան որոշ երկրներում մտահոգիչ է ԶԼՄ-ների և կրթության միջոցով ատելության տարածումը. Էդվարդ Նալբանդյան

ԵԱՀԿ մասնակից որոշ երկրներում, որոնք գտնվում են Հայաստանի անմիջական հարևանությամբ, առանձնահատուկ անհանգստություն ներկայացնող ոլորտներն են խղճի բանտարկյալների թվի աճը, ատելության տարածումը, հատկապես լրատվամիջոցների և կրթության միջոցով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում նոյեմբերի 22-ին մեկնարկած «Քրիստոնյաների և կրոնական այլ խմբերի անդամների հանդեպ ատելության շարժառիթով հանցագործությունների կանխարգելումը և դրանց հակազդումը. հեռանկարներ ԵԱՀԿ-ից և անդին» խորագրով համաժողովի շրջանակում մասնակիցներին ներկայացրեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Վերջին միջազգային զեկույցները ներկայացնում են աշխարհում կրոնական ազատության բավականին տխուր պատկեր: Դրանցից մեկի համաձայն՝ մարդկության շուրջ 80%-ը բնակվում է այնպիսի վայրերում, որտեղ կրոնական սահմանափակումները գնահատվել են «բարձր» կամ «շատ բարձր»: Այլ զեկույցներում նշվում է այս առումով իրավիճակի վատթարացման մասին, այդ թվում՝ ԵԱՀԿ մասնակից որոշ երկրներում, որոնք գտնվում են Հայաստանի անմիջական հարևանությամբ: ԵԱՀԿ տարածաշրջանում առկա է որոշակի միտում այն մասնակից երկրների շրջանում, որոնք հայտնի են ԵԱՀԿ մարդու իրավունքների, մասնավորապես, հիմնարար ազատությունների մասով պարտավորությունների խախտումներով, մարդու իրավունքների ոտնահարումները քողարկել` իրենց ներկայացնելով որպես հանդուրժողականության կղզյակ կամ նույնիսկ որպես ուրիշների համար լավագույն օրինակ: Մի կազմակերպությունում իրենց որպես բազմամշակութային, բազմակրոն ներկայացնելը, մյուսում` կրոնական աջակցություն խնդրելը և վերջապես մարդու իրավունքները սեփական բնակչության շրջանում ատելության սերմանմամբ փոխարինելը գուցե կարող են արդյունքներ տալ միայն որպես կարճաժամկետ քարոզչություն, սակայն անշուշտ խաթարում են կայունությունը և անվտանգությունը տարածաշրջանում»,-ասաց Էդվարդ Նալբանդյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում