Նորանշանակ հարկադիր կատարողները համալրել են ԴԱՀԿ ծառայության շարքերը

Նորանշանակ հարկադիր կատարողները համալրել են ԴԱՀԿ ծառայության շարքերը

Հարկադիր կատարման ծառայությունում նոյեմբերի 21-ին տեղի է ունեցել 8 նորանշանակ հարկադիր կատարողների երդման ու ծառայողական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը: Այս մասին տեղեկացրին ԴԱՀԿ մամուլի ծառայությունից:

Ծառայության շարքերը համալրած նոր աշխատակիցներին շնորհավորել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանն, ով իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Երդվելով անվերապահորեն ու բարեխղճորեն ծառայել Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին՝ դուք ստանձնում եք անչափ կարևոր առաքելություն: Շնորհավորում եմ ձեզ այս պատասխանատու պաշտոնը զբաղեցնելու կապակցությամբ և մաղթում եմ հաջողություններ, եռանդ ու ոգևորություն՝ անշեղորեն կատարելու ծառայողական պարտականությունները տված երդմանը համապատասխան: Դուք պետք է պատվով կատարեք ձեր բարդ, բայց միևնույն ժամանակ շատ կարևոր աշխատանքը, քանի որ սպայի ուսադիրներ կրելը կրկնակի պատասխանատվություն է պահանջում: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում