AM | RU
USD
EUR
RUB

Շրջանառության մեջ են դրվել 2017 թ. թողարկման «Նոյյան տապան» ՀՀ հավաքորդական թղթադրամները

ՀՀ կենտրոնական բանկում նոյեմբերի 22-ին ներակայացվել են շրջանառության մեջ
դրվող 2017 թ. թողարկման «Նոյյան տապան» ՀՀ հավաքորդական թղթադրամները,
ինչպես նաև ՀՀ ԿԲ խորհրդի կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության 2018 թ-ին շրջանառության մեջ ներդրվող երրորդ սերնդի կոմպոզիտային թղթադրամների էսքիզները:

500 դրամ անվանական արժեքով 2017 թ. թողարկման «Նոյյան տապան»
Հայաստանի Հանրապետության հավաքորդական թղթադրամի չափերն են՝ 140 x 76 մմ: Թղթադրամը տպագրված է Hybrid բարձրորակ կոմպոզիտային նյութի վրա, որը երկու կողմերից պոլիէստերի բարակ շերտով պատված բամբակե թուղթ է: Թղթադրամն ունի Նոյյան տապանը պատկերող բազմերանգ ջրանիշ, ինչպես նաև անվանական արժեքն արտահայտող հստակ ջրանիշ: Դիմերեսի հիմնական գույներն են՝ ոսկեգույնը, մոխրագույնը և շագանակագույնը, իսկ դարձերեսինը՝ երկնագույնը, ոսկեգույնը և բաց շագանակագույնը:

Թղթադրամի վերին մասում խորը տպագրության եղանակով տպագրված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», իսկ դրանից ներքև
մանրատառաշարով՝ «ՀԻՆԳ ՀԱՐՅՈՒՐ ԴՐԱՄ» բառերը և «500» թիվը:
Թղթադրամի ձախ մասում Նոյյան տապանի մասունքով մասանց պահարանի
պատկերն է, որի մեջտեղում փակցված է Նոյյան տապանի մասունքի 3D պատկերով
փայլաթիթեղ (կինեգրամա), որն ունի շարժման և ոսկեգույնից կանաչի գունափոխման հատկանիշներ

Մասանց պահարանի պատկերի ձախ կողմում ուղղահայաց տպագրված է «Մասանց
պահարան Նոյյան տապանի մասունքով», իսկ դրանից ձախ՝ ուղղահայաց, կարմիր գույնով՝ թղթադրամի համարանիշը՝ բաղկացած «ՆՏ» տառերից (թղթադրամի սերիան) և վեց թվերից (թղթադրամի համարը): Համարանիշի վերևում հորիզոնական տպագրված է «500» թիվը, իսկ ներքևում՝ «2017» (թողարկման տարեթիվը) և «ՀԻՆԳ ՀԱՐՅՈՒՐ ԴՐԱՄ» գրառումները։

Մասանց պահարանի պատկերից աջ Էջմիածնի վանքի պատկերն է, հետին մասում
երևում է Արարատ լեռը, որից ներքև ՀՀ կենտրոնական բանկի նախագահի և ՀՀ
ֆինանսների նախարարի ստորագրություններն են: Էջմիածնի վանքի պատկերի վերևում թափանցիկ պատուհան է՝ Նոյյան տապանի հստակ պատկերով (երևում է նաև դարձերեսից)։ Թղթադրամի անվանական արժեքը թվերով տպագրված է ներքևի աջ մասում՝ խորը տպագրությամբ:

Թղթադրամի աջ եզրին ուղղահայաց գրված է «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF
ARMENIA»: Արարատ լեռան մեջտեղի մասով անցնում է պատուհանաձև պաշտպանական ներգիծ, որն ունի ոսկեգույնից կանաչի գունափոխման հատկանիշ, «լողացող» 3D վառ օղակներ և իրար հաջորդող հատվածներ՝ Նոյյան տապանի պատկերը, «500» և «AMD» ապամետաղականացված գրառումները։ Ներգծից աջ՝ ձիթենու ճյուղը կտցին աղավնու պատկերն է, որն ունի ոսկեգույնից կանաչի գունափոխման հատկանիշ և «լողացող» 3D վառ օղակ։ Թղթադրամի վերևի աջ հատվածում, մոխրագույնով տպագրված թղթադրամի համարն է՝ բաղկացած վեց թվերից:

Տկարատեսների համար թղթադրամի վերևի աջ անկյունում կա շոշափելի կարմիր
կետ:

Թղթադրամի մեջտեղի հատվածում Նոյի ու նրա ընտանիքի անդամների, իսկ նրանց աջ ու ձախ կողմերում տարբեր կենդանիների ու թռչունների պատկերներն են՝ Արարատ լեռան համապատկերին: Թղթադրամի վերին մասում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», իսկ դրա ներքևում մանրատառաշարով՝ «ՀԻՆԳ ՀԱՐՅՈՒՐ ԴՐԱՄ» բառերն են և «500» թիվը: Թղթադրամի վերևի ձախ անկյունում «500» թիվն է, ներքևի ձախ անկյունում՝ «ՀԻՆԳ ՀԱՐՅՈՒՐ ԴՐԱՄ» բառերը։ Թղթադրամի աջ մասում ուղղահայաց «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA» մակագրությունն է, որից ներքև՝ «500» թիվը։

 

Լրահոս
Գավառի պետական համալսարանի պատմության թանգարանը հարստացավ Ապրիլյան քառօրյա պատերազմի նյութերով ՌԴ նախագահը խոստացել է բարձր մակարդակով անցկացնել ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնությունը Պուտինն անդրադարձել է ԵԱՏՄ-ում առկա չլուծված խնդիրներին ՀՀ սփյուռքի նախարարը, Կիպրոսի նախագահի հանձնակատարը և Հունաստանի ԱԳ փոխնախարարը հանդիպել են Գարեգին Բ կաթողիկոսի հետ ԱՄՆ ռազմածովային ուժերը նոր սերնդի հականավային հեռահար հրթիռներ են փորձարկել Ռոնալդինյոն որոշել է քաղաքականությամբ զբաղվել Վարչապետին ներկայացվել են ՀՀ բազային երկրատեղեկատվական համակարգի ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքները Փոփոխություն է տեղի ունեցել «Տարվա լավագույն ֆուտբոլիստ»-ի քվեարկության կարգում Բաց բաժնետիրական ընկերություններում խորհրդի նախագահի և տնօրենի պաշտոններն այլևս չեն կարող համատեղվել ԱՄՆ դեսպանի կարեւոր է համարում ՆԱՏՕ-ի կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՀՀ զինծառայողների ներդրումը Հրազդանում 64-ամյա տղամարդու սպանությունը պատվիրել է նրա կինը. հայտնաբերվել է նաև պատվերը կատարողի դին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է քաղաքացիների ընդունելություն Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են ՍԱՊԾ-ը կվերանայի ռիսկերի գործող համակարգը Շուկայում հայտնված վիճահարույց բրինձն անվտանգ է. այն զիջում է միայն որակական առումով Սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող Նալբանդյանն ընդունել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության նախագահին Նոբել Առուստամյանի կարծիքով Հենրիխ Մխիթարյանը կարող է ուժեղացնել աշխարհի ցանկացած թիմ Նալբանդյանն ընդունել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության նախագահին Հայերի համար մշակվող գենետիկական թեստը թույլ կտա գնահատել կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը Միջին մասնագիտական որակավորմամբ ուսուցիչները կշարունակեն մասնագիտական գործունեությունը մինչև 2028 թվականը Արաքս գետի ափի շուրջ շինաշխատանքները կիրականացվեն գալիք տարի. ռուսական կողմը որևէ կապ չունի. Արսեն Հարությունյան Հայաստանը Հունաստանի և Կիպրոսի հետ ակտիվ համագործակցություն է սկսել Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Կիև ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարն իր հավատարմագրերն է հանձնել ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգին Մեր հանգիստը, ձեր դրայվին վնաս չի Սպասվում է առանց տեղումների եղանակ Սիրիայում Ռուսաստանի գործողությունները նպաստեցին իր աշխարհաքաղաքական դիրքի ուժեղացմանը. Ռուբեն Սաֆրաստյան Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսը հանդիպել է նորընտիր քաղաքապետի հետ ԱԺ-ն ընդունեց շահութահարկի ամորտիզացիոն մասհանումների համակարգը կատարելագործող օրինագիծը «Ելք»-ը նախագահի պաշտոնում ցանկանում է առաջադրել Արտակ Զեյնալյանի թեկնածությունը Թուրքիայից Հունաստան փախչել փորձող փախստականների նավը խորտակվել է Հայաստանում կան դեղերի գների իջեցման նախանշաններ ՀՀԿ-ում վարչապետի թեկնածուի քննարկումներ չեն եղել, սակայն մեծ մասն այդ հարցում կողմնորոշված է Հարկավոր է ձեռնարկել միջոցներ նոր, հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակելու ուղղությամբ Հայ-թուրքական արձանագրությունները մեռած են, դրանք չեղյալ համարելը տրամաբանական է Կառավարությունը զինվորական ծառայությունից տարկետում տվեց երեք ֆուտբոլիստի Պարտապանի և պարտատիրոջ համար համաչափ հավասարակշռություն կլինի. ԱԺ-ն ընդունեց համապատասխան օրինագիծը Զոհված ու հաշմանդամ զինծառայողների ընտանիքները Երևանում բնակարանի փոխարեն նախընտրել են բնակարանի գնման վկայագրեր Անազատության մեջ գտնվող որոշ անձինք կարող են օգտվել տեսազանգից
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan