ԼՂ կարգավիճակի հարցում Ադրբեջանի դիրքորոշումը մերժում է փոխզիջման գաղափարը

ԼՂ կարգավիճակի հարցում Ադրբեջանի դիրքորոշումը մերժում է փոխզիջման գաղափարը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը առկախվածէ մնալու այնքան ժամանակ, քանի դեռ չի փոխվել ԼՂ կարգավիճակի հարցում Ադրբեջանի դիրքորոշումը: Նոյեմբերի 22-ին լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքով` Երևան այցելության ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի նույնպես այդ մասին ակնարկել է:

«Ինչո ՞ւ է գործընթացը կանգնել, որովհետև այն դիրքորոշումը, որը հրապարակայնորեն արտահայտում է ադրբեջանական կողմը, հակասում է փոխզիջման գաղափարին: Նրանք հրապարակայնորեն հայտարարում են, որ իրենք փոխզիջման գաղափարի տակ հասկանում են վերադարձ 1988 թվականի իրավիճակին, սակայն հենց այդ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում պատերազմի է հանգեցրել»,- ընդգծեց Իսկանդարյանը:

Իսկանդարյանի դիտարկմամբ` հայկական կողմի հետ նման մոտեցմամբ բանակցություններ վարելն անիմաստ է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում