Գեղամասար համայնքի նստավայրը կամ կենտրոնը Սոթք գյուղն է

Գեղամասար համայնքի նստավայրը կամ կենտրոնը Սոթք գյուղն է

Գեղարքունիքի մարզի խոշորացված Գեղամասար համայնքի կենտրոնը կամ նստավայրը ոչ թե համանուն, այլ Սոթք գյուղն է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների համակարգման վարչության պետ Վանիկ Հարությունյանը, խոշորացված Գեղամասար համայնքի կենտրոնն ընտրվել է Սոթքը՝ համաձայն ՀՀ կառավարության եւ ՀՀ ԱԺ համապատասխան որոշումներով:

«Համայնքը կոչվում է Գեղամասար՝ Սոթք կենտրոնով: Այդ իր հերթին նշանակում է, որ Սոթքում վարչական ղեկավար համայնքի ղեկավարի կողմից չի նշանակվի, իսկ Գեղամասար համայնքը կունենա վարչական ղեկավար»,- հավաստիացրեց Վանիկ Հարությունյանը:Խոշորացված Գեղամասար համայնքի կազմում ընդգրկված են նախկին Փամբակ, Դարանակ, Արեգունի, Գեղամասար, Ավազան, Արփունք, Կախակն, Փոքր Մասրիկ, Կուտական, Տրետուք, Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ջաղացաձոր, Շատվան, Շատջրեք, Գեղամաբակ համայնքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում