«168 Ժամ». «Բիլայն»-ը պատրաստվում է գնել «ՌոսՏելեկոմ»-ը

«168 Ժամ». «Բիլայն»-ը պատրաստվում է գնել «ՌոսՏելեկոմ»-ը

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ռուսական «Բիլայն» ընկերությունը բանակցություններ է սկսել «ՌոսՏելեկոմը» գնելու համար:

«168 ժամ»-ի հետ զրույցում «ՌոսՏելեկոմի» մամուլի խոսնակ Սիրանուշ Գյուրջինյանը թեմայի հետ կապված որևէ մեկնաբանություն չի տվել, բայց նաև չի հերքել ու չի հաստատել, որ «Բիլայն» ընկերությունը կարող է գնել «ՌոսՏելեկոմը»:

«Շրջանառվող լուրերի համաձայն՝ այս պահին քննարկումներին մասնակցում են միայն ընկերությունների գլխավոր գրասենյակների ներկայացուցիչներն Ամստերդամում (Beeline) և Մոսկվայում (ՌոսՏելեկոմ)։ Ընդ որում, ընկերությունների ղեկավարները դեռ չեն ընդունել վերջնական որոշում, չնայած արդեն նախանշվում է հնարավոր վերջնաժամկետը` նոյեմբերի վերջ»,-հավելել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում