«Փաստ». Զարուհի Փոստանջյանը հիմնական բնակության է մեկնել ԱՄՆ

«Փաստ». Զարուհի Փոստանջյանը հիմնական բնակության է մեկնել ԱՄՆ

Մայրաքաղաքում տեղեկություններ են տարածվել, թե «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը հիմնական բնակության է մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ: «Փաստի» թղթակիցը նոյեմբերի 21-ի գիշերը Զարուհուն հանդիպել է «Զվարթնոց» օդանավակայանում՝ Երևան-Դոհա-Լոս Անջելես չվերթի ինքնաթիռ նստելուց առաջ:

Թերթը պարզել է, որ նա մեկնել է ԱՄՆ՝ նոյեմբերի 26-ին կայանալիք միտինգին մասնակցելու: Խոսքը Լոս Անջելեսի Գլենդել քաղաքի քաղաքապետարանի և Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսության դիմաց տեղի ունենալիք բողոքի հանրահավաքի և համահայկական ընդվզմանն ընդառաջ երթ-ցույցի մասին է:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում