ԱՄՆ-ում մահացել Է արդի երաժշտական ինդուստրիայի հիմնադիր Ջորջ Ավագյանը

ԱՄՆ-ում մահացել Է արդի երաժշտական ինդուստրիայի հիմնադիր Ջորջ Ավագյանը

Մանհեթենում նոյեմբերի 22-ին վախճանվել Է երաժշտական պրոդյուսեր Ջորջ Ավագյանը՝ արդի երաժշտական ինդուստրիայի հիմնադիրը:

Այդ մասին հայտնել Է Associated Press գործակալությունը: Ավագյանը մահացել Է իր տանը 98 տարեկան հասակում: Մահվան պատճառները դեռեւս հայտնի չեն: Ապագա պրոդյուսերը ծնվել Է 1919 թվականին Ռուսաստանի Արմավիր քաղաքում հայկական ընտանիքում, որն ավելի ուշ արտագաղթել Է ԱՄՆ: Երիտասարդ տարիքում նա ծանոթացել Է ջազին եւ դրա տարածմամբ զբաղվել ամբողջ կյանքում: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ զինվորական ծառայության մեջ Է եղել Ֆիլիպիններում:

Իր գործունեության ընթացքում նա համագործակցել Է Դյուկ Էլինգթոնի, Մայլզ Դեւիսի, Սոննի Ռոլինզի, Դեյվ Բրուբեքի, Լուի Արմսթրոնգի եւ ջազի այլ երաժիշտների հետ: Columbia Records եւ Warner Bros. ընկերություններում նա հասել Է երկարատեւ ձայնասկավառակների եւ ալբոմների տարածմանը՝ կենդանի կատարումներով: Նրա շնորհիվ ձայնասկավառակների հետ հնարավոր Է դարձել ձեռք բերել նոտաների ներդիրներ: Ավագյանն արժանացել Է բազմաթիվ պետությունների պարգեւների, այդ թվում՝ խորհրդային Լենինի շքանշանին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում