«Արմենիա» ավիաընկերությունը վերագործարկում է դեպի Բեյրութ և Բաղդադ թռիչքները

«Արմենիա» ավիաընկերությունը վերագործարկում է դեպի Բեյրութ և Բաղդադ թռիչքները

«Արմենիա» ավիաընկերությունը դեկտեմբերի 18-ից կվերաբացի Երևան-Բեյրութ-Երևան չվերթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Օգանեսյանը: «Մի ուղղությամբ տոմսը կարժենա ընդամենը 99 եվրո, ինչն աննախադեպ սակագին է հայկական շուկայի համար»,- նշեց նա:

Բացի այդ, «Արմենիան» նաև վերագործարկում է չվերթը դեպի Իրաք: «Հանրաքվեից հետո անվտանգության նկատառումներից ելնելով չվերթը դադարեցվել էր, սակայն դեկտեմբերի 15-ից կսկսվի իրականացվել Երևան-Բաղդադ-Երևան չվերթը»,-տեղեկացրեց Ռոբերտ Օգանեսյանը:

Օգանեսյանը հավելեց, որ շարունակվելու են ուղևորափոխադրումները դեպի ռուսական ուղղություններ ՝ Վորոնեժ և Միներալնիյե Վոդի: «Ուղևորահոսքերը աճում են: Մենք ունենք ուղևորներ, որոնք 20-30 անգամ են թռչել մեր օդանավերով: Այսուհետև նման ուղևորները կստանան հավատարմության քարտեր 10-15 տոկոս զեղչով»,- նշեց նա:

Ավիաընկերությունն իր ուղևորներին հնարավորություն կընձեռի տոնական օրերին այցելել Իտալիա: Դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը «Արմենիա» ավիաընկերությունը կիրականացնի չարտերային թռիչք դեպի Հռոմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում