Մենք ունեցել ենք շատ ծանր չորային տարի. Իգնատի Առաքելյան

Մենք ունեցել ենք շատ ծանր չորային տարի. Իգնատի Առաքելյան

Խնձորի և խաղողի մթերման և բերքատվության առումներով 2017 թվականին դրական աճ է նկատվում, իսկ կարտոֆիլի ցուցանիշները ամփոփելու համար դեռ ժամանակ կա։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։

«Գյուղատնտեսությունը սեզոնային բնույթ ունի, և տարվա ընթացքում տարբեր մշակություններ կարող են մեկ ամիս ուշ կամ մեկ ամիս շուտ հասունանալ, և բերքատվությունն էլ, հետևաբար, տարբեր կլինի։ Մենք ունեցել ենք շատ ծանր չորային տարի, և մեր դաշտավարությունը շատ մեծ կորուստներ էր կրել։ Հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին ցորենի, գարու բերքահավաքն արդեն ավարտվել է, և այդ անկումն այլևս չի ազդում գյուղատնտեսության ցուցանիշների վրա»,– նշեց նախարարը։

Իգնատի Առաքելյանն ընդգծեց, որ այժմ խնձորի, կարտոֆիլի և խաղողի բերքահավաքի ժամանակն է։ Խնձորի և խաղողի առումով միանշանակ կա դրական աճ՝ և՛ մթերման, և՛ բերքատվության առումով։ Կարտոֆիլի առումով դեռ ժամանակ կա, որպեսզի ամփոփվեն արդյունքները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում