«Ձվի էական թանկացում չունենք». Բաբկեն Պիպոյան

«Ձվի էական թանկացում չունենք». Բաբկեն Պիպոյան

«Ձվի թանկացման հետ կապված մենք լիարժեք ուսումնասիրություն չենք կատարել, երեկ, երբ առավոտյան հրապարակում եղավ ձվի գնի թանկացման մասին մենք մի քանի խոշոր իրացման կետում նայեցինք՝ 65 դրամից շեղում ունենք թե ոչ , մի քանի տեղ 70 դրամով է վաճառվել, բայդ դա մեծ համարի ձու էր, նախկինների հետ համեմատելի չի, դրա համար չեմ կարող պնդել՝ թանկացում կա թե չկա»,- խոսելով ձվի թանկացման մասին Times.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը :

Բաբկեն Պիպոյանը նշեց, որ արագ վերլուծություն են արել հասկանալու համար տեղային կտրուկ աճ կա թե ոչ, իսկ թե գնային տատանում եղել է, թե ոչ ամբողջական մոնիթորինգ չի իրականացվել իրենց նախորդ մոնիթորինգի արդյունքների հետ համեմատած:

«Ինչևէ, եթե ինչ-որ մի տեղ 90 դրամով տեսել ենք վաճառվող հավկիթ, անգամ չգիտեմ դա գյուղացիական ձու է, թե գործարանային, իսկ գյուղացիականի համար 90 դրամը նորմալ է, նույնիսկ կարող ենք 120 դրամով տեսնել»:

Պատասխանելով մեր այն հարցին, թե երբ կիրականացվի մոնիթորինգ հստակ հասկանալու համար ձվի թանկացում կա, թե ոչ պարոն Պիպոյանը նշեց.

«Մոնիթորինգ անելու կարիք այս պահին չունենք, որովհետև էական թանկացում չունենք, մի քանի դրամի թանկացում ունենք, իսկ դա նորմ է, ոչինչ չենք կարող փոխել: Ձվի շուկայում մենք հիմանական մոնիթորինգ անում ենք դեկտեմբերի 15-ից հետո, որովհետև այդ ժամանակ չարաշահումներ են սկսվում, ներմուծվածը փորձում են տեղականի տակ ծախել»,- ավելացրեց Բաբկեն Պիպոյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում