«Աշնակ» և «Երևանի ՋԷԿ»-ի ենթակայանների համար անհրաժեշտ սարքավորումների մատակարարումը սկսված է

«Աշնակ» և «Երևանի ՋԷԿ»-ի ենթակայանների համար անհրաժեշտ սարքավորումների մատակարարումը սկսված է

Շինարարական աշխատանքների ավարտից հետո «Աշնակ» և «Երևանի ՋԷԿ»-ի ենթակայանները նախատեսվում է շահագործման հանձնել մինչև 2018թ. վերջ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի վարկային և դրամաշնորհային ծրագրերի վարչության պետ Վարդան Մարտիրոսյանի խոսքով՝ շինարարական աշխատանքներին զուգահեռ սկսվել է «Երևանի ՋԷԿ»-ի ենթակայանի համար անհրաժեշտ սարքերի ու սարքավորումների ներկրումը։ «Աշնակ» ենթակայանի վերակառուցման և «Երևանի ՋԷԿ»-ի ենթակայանի կառուցման և տեխնիկական վերազինման աշխատանքներն իրականացվում են «Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի» աջակցությամբ՝ «էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» ծրագրի շրջանակներում։

«Վերակառուցման արդյունքում նվազագույնի կհասցվեն վթարային անջատումները, կբարձրանա ենթակայանների ու էներգահամակարգի հուսալիությունը, կկրճատվեն շահագործման ծախսերը»,- ասել է Վարդան Մարտիրոսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում