Վարչապետին ուղղված հարցը բավարարվեց. Նոյեմբերյանում կկառուցվի շուկա

Վարչապետին ուղղված հարցը բավարարվեց. Նոյեմբերյանում կկառուցվի շուկա

Կառավարությունն ընդունած որոշմամբ հողամաս նվիրաբերեց Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքին, որտեղ նախատեսվում է կառուցել համայնքային շուկա: Այդ հարցը բարձրացրել են նաև տեղի քաղաքացիները՝ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Նոյեմբերյան կատարած այցի ժամանակ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշեց, որ շուկան կկառուցվի երեք տարվա ընթացքում, ներդրումը կկազմի 35 մլն դրամ:

Վարչապետը Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի ուշադրությունը հրավիրեց խնդրի վրա, առաջարկելով հետևել աշխատանքների ընթացքին, որպեսզի նոր շուկան ճարտարապետական ճիշտ լուծումներ ունենա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում