Մադրիդը կդադարեցնի Կատալոնիայի իշխանությունների հաշիվների հսկողությունը, եթե վստահի նրանց օրինապահությանը

Մադրիդը կդադարեցնի Կատալոնիայի իշխանությունների հաշիվների հսկողությունը, եթե վստահի նրանց օրինապահությանը

Իսպանիայի իշխանությունները կդադարեցնեն վերահսկել Կատալոնիայի կառավարության հաշիվները, երբ վստահ լինեն, որ տարածաշրջանային ղեկավարությունը կատարում է օրենքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 23-ին հայտարարել է ինքնավար հանրակցությունում Իսպանիայի կառավարության լիազոր ներկայացուցիչ Էնրիկ Միլիոն:

Սեպտեմբերի կեսերին ֆինանսների եւ պետծառայողների գործերի նախարար Կրիստոբել Մոնտորոն հայտարարել էր կատալոնական իշխանությունների ծախսերի հսկողության նոր միջոցառումների մասին: Նրա խոսքով՝ այդ քայլը պետք է երաշխավորեր, որ միջոցները չեն հատկացվի անօրինական գործունեության, մասնավորապես, անկախության շուրջ հանրաքվեի համար:

Ինչպես Միլիոն նշել է Catalunya Radio ռադիոկայանին տված հարցազրույցում, Մադրիդը կդադարեցնի հսկողությունը, երբ հասկանա, որ բոլոր կատալոնցիների փողերը ծախսվում են պետական ծառայությունների ապահովման վրա, եւ ամեն ինչ օրինական է»,- հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում