Հայաստանի սահմանի մոտ հայտնաբերվել է ադրբեջանցի զինծառայող Ջալիբեյլի Բահրուզ Փարվիզ օղլուի դին

Հայաստանի սահմանի մոտ հայտնաբերվել է ադրբեջանցի զինծառայող Ջալիբեյլի Բահրուզ Փարվիզ օղլուի դին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատեց հայկական դիրքերի մոտ հայտնաբերված զինծառայողի դիակի մասին լուրը:

Ըստ պաշտոնական տեղեկատվության, նա Նախիջևանի առանձին համազորային բանակի՝ Ջուլֆայի շրջանում տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, Սադարակ գյուղի բնակիչ՝ Բահրուզ Փարվիզ օղլու Ջալիլբեյլին է:

Համաձայն ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցների՝ սեպտեմբերի 27-ին, մոտավորապես առավոտյան 7-ի սահմաններում, Նախիջևանի Ջուլֆայի շրջանում տեղակայված զորամասերից մեկում ՝ Բահրուզ Փարվիզ օղլու Ջալիլբեյլին սպանել է իր երեք ծառայակիցներին, ավագ լեյտենանտ Նահիդ Քյարիբ օղլու Աբբասովին, Էլվին Էլշան օղլու Շարիլիին և Վուսսալ Ռաֆիկ օղլու Աղաևին:

Ինչպես միշտ, այս հերթական հանցագործությունը կրկին լռության է մատնվել Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից ու եթե չլինեին լրատվամիջոցները, հնարավոր է այդ մասին որևէ մեկն այդպես էլ չիմանար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում