«Հայկական ժամանակ». Կարագի գինը ռե­կորդային աճ է գրանցում

«Հայկական ժամանակ». Կարագի գինը ռե­կորդային աճ է գրանցում

«Հայաստանում վաճառվող կարագը թանկացման ռե­կորդային աճ է գրանցում: «ՀԺ»-ի երեկ կատարած դիտարկման արդյունքում պարզվել է, որ մայրաքա­ղաքի փոքր կենտրոնի սուպերմարկետներում 1 կի­լոգրամ կարագը թանկա­ցել է շուրջ 550 դրամով:

Եթե հոկտեմբերի 2-ի դրությամբ արձանագրել էինք, որ «Նորզելանդական» կարագի մեկ կիլոգրամն ար­ժեր 3940 դրամ, իսկ «Անքոր» տեսակի կարագինը՝ 3980 դրամ, ապա երեկ «Նորզելանդական» կարագը վաճառվում էր 4490 դրամով, իսկ «Անքոր»-ը՝ 4450 դրամով: Այսինքն՝ կարագի գինը թանկացել է շուրջ 14 տոկոսով: Ավելի վաղ գրել էինք, որ նախորդ տա­րի նույն ժամանակահատվածում, ըստ ԱՎԾ-ի, մեկ կիլոգրամ կարագը Երևանում արժեցել է 3860 դրամ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում