«Հայկական ժամանակ». Վազգեն Խաչիկյանն աշխատանք է փնտրում

«Հայկական ժամանակ». Վազգեն Խաչիկյանն աշխատանք է փնտրում

«Հայկական ժամանակ»-ը ներկայացրել է հարցազրույց ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի հետ։

– Պարոն Խաչիկյան, ինչո՞վ եք զբաղվում, ինտեգրվե՞լ եք քաղաքացիական կյանքին:

-Հիմա ինձ հոգեհարազատ աշխատանք եմ փնտրում, որպեսզի գործունեություն ունենամ և այդպես: Իհարկե՛, ինտեգրվել եմ, իհարկե՛, ինտեգրվում եմ:

– Ո՞ր ոլորտում եք ձեզ պատկերացնում:

– Տարբեր, դասախոսական, չգիտեմ: Մինչև նոր տարի փնտրտուք կլինի, իսկ արդեն նոր տարուց նոր կյանք կսկսենք:

– Հետևո՞ւմ եք քաղաքական գործընթացներին:

– Հետաքրքրվում եմ այնքանով, որքանով դուք եք հետաքրքրվում: Այնքանով, որքանով որպես ՀՀ քաղաքացի:

– Սերժ Սարգսյանին ինչ-որ մի ձևով շնորհակալություն հայտնե՞լ եք ձեր ազատման համար:

– Ես ամեն օր էլ շնորհակալություն հայտնում եմ Սերժ Սարգսյանին իմ աղոթքներով, իմ մտածումների մեջ: Առերես՝ ոչ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում