«Ժողովուրդ». Պոլիտեխնիկի հիմնադրամը հայտնվել է դատական քաշքշուկների մեջ

«Ժողովուրդ». Պոլիտեխնիկի հիմնադրամը հայտնվել է դատական քաշքշուկների մեջ

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը հայտնվել է դատական քաշքշուկների մեջ»,- այս մասին գրում է «Ժողովուրդ»-ը, և հավելում, որ թերթի տեղեկությունների համաձայն՝ համալսարանի նախկին աշխատակիցներից Մարինե Գրիգորյանը դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով, որ դատարանը անվավեր ճանաչի համալսարանի ռեկտորի՝ հունիս ամսին կայացրած որոշումը և իրեն վերականգնի նախկին աշխատանքում։

Բանն այն է, որ հունիսի 19-ին Մարինե Գրիգորյանն ազատվել է աշխատանքից ու հիմա այսպես փորձում է վերականգնել իր իրավունքները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում