Բրյուսելում մեկնարկում է Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովը. ՈՒՂԻՂ

Բրյուսելում մեկնարկում է Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովը. ՈՒՂԻՂ

Բրյուսելում մեկնարկում է Արևելյան գործընկերության (ԱլԳ) 5-րդ գագաթնաժողովը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 24-ին տեղի ունեցող գագաթնաժողովի շրջանակում Եվրամիության անդամ երկրների և Արևելյան գործընկերության վեց երկրների ղեկավարները կնախանշեն ապագա համագործակցությունը:

ԱլԳ գագաթնաժողովին մասնակցելու համար Բելգիա է մեկնել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Նախատեսվում է, որ գագաթնաժողովի ընթացքում պետք է ստորագրվի Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիրը, որի շուրջ բանակցությունները տևել են երկու տարի։ Այն նախաստորագրվել էր 2017 թվականի մարտին:

ԵՄ արևելյան գործընկերության անդամ երկրներն են Հայաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Մոլդովան և Ադրբեջանը:

Արևելյան գործընկերության գագաթնաժողովի աշխատանքներին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում