AM | RU
USD
EUR
RUB

Շարքային քաղաքացին ժամանակի ընթացքում կզգա ՀՀ-ԵՄ համաձայանգրի արդյունքները. ՀՀ Նախագահ

 
 

Շարքային քաղաքացին ժամանակի ընթացքում կզգա ՀՀ-ԵՄ համաձայանգրի արդյունքները, որովհետև Հայաստանն ի վիճակի է արագ անցկացնել Եվրամիության աջակցությամբ բարեփոխումները:

Բրյուսելում տեղի ունեցած Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովից հետո «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այդ մասին հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հարցին, թե շարքային հայաստանցին ի՞նչ է ստանալու այս համաձայնագրից՝ Նախագահն ասել է. «Վաղը չէ մյուս օրը, երևի թե՝ ոչինչ, անմիջապես իր վրա չի զգա, բայց ժամանակի ընթացքում կզգա, որովհետև մենք բարեփոխումները ի վիճակի ենք արագ անցկացնել Եվրամիության աջակցությամբ։ Ինքներս հեծանիվ հնարելու ունակությունը չունենք և ոչ էլ ցանկությունը, կան բացարձակ ճշմարտություններ, և այդ ճշմարտություններով մենք պետք է ղեկավարվենք։ Բայց ընթացքում բացի ներքին ազատություններից, Հայաստանի քաղաքացիները հնարավորություն են ունենալու առանց խոչընդոտի ուղևորվել դեպի Բրյուսել, դեպի Փարիզ, դեպի եվրոպական այլ երկրներ, և կարծում եմ, որ ԵԺԿ-ի այսօրվա հայտարարության մեջ այդ հստակ ձևակերպումը կար, տեսնենք, թե վաղվա գագաթնաժողովի ժամանակ ինչպիսին կլինի»:

Անդրադառնալով հարցին՝ արդյոք այս համաձայնագիրը կնպաստի նաև Հայաստանի անվտանգության ամրապնդմանը, սա անվտանգության ապահովման այլընտրանքայի՞ն մի ուղղություն է, Սերժ Սագսյանն ասել է, որ այստեղ այլընտրանքային բառը ճիշտ չէ: «Բայց՝ իհարկե, նաև հատկապես այն դեպքում, երբ որ մեր անվտանգությանը սպառնացող հիմնական մարտահրավերների պարագայում ԵԱՀԿ Մինսկի համանախագահները և հատկապես Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը համակարծիք են, և սա այն եզակի տեղերից է, որտեղ նրանք ամբողջովին համագործակցում են, ինչպես նրանք են հայտարարում։ Սա, իհարկե, մեզ համար ձեռքբերում է»,- ընդգծել է Նախագահը։

Սերժ Սարգսյանը նաև անդրադարձել է ՌԴ դիրքորոշմանը ԵՄ-ի հետ ակնկալվող համաձայնագրի ստորագրման շուրջ և ընդգծել, որ ՌԴ նախագահից ոչ մի քննադատություն ԵՄ-ի հետ ՀՀ համագործակցության վերաբերյալ չի լսել: «Արդեն շուտով տասը տարի կլինի, որ նախագահ եմ, դրանից առաջ տարբեր պաշտոններում, ես երբեք կես բառ անգամ չեմ լսել Ռուսաստանի որևէ ղեկավարից, հատկապես նախագահ Պուտինից, որն իր մեջ կշտամբանք պարունակի Եվրամիության հետ մեր համագործակցելու առումով»,- նշել է ՀՀ Նախագահը։

Հարցին՝ 2018-ից հետո ինչպե՞ս է պատկերացնում, որտե՞ղ եք լինելու՝ մնալու է Հայաստանի ղեկավա՞րը, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Եթե ես պատկերացնեի, վաղուց արդեն հայտարարած կլինեի։ Երբ որ պատկերացնեմ, այն ժամանակ կհայտարարեմ»։

Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Մոսկվա Ապրիլյան ագրեսիայի սցենարի կրկնվելու դեպքում հայկական կողմը կարող է և չխուսափել իր ամբողջ զինանոցի կիրառման «գայթակղությունից». Դ. Տոնոյան Հայաստանի ռուսական ռազմաբազայում մեկնարկել են լայնամասշտաբ զորավարժություններ Իշխանություններին կօգնի էյֆորիան, եթե ԱԺ արտահերթ ընտրությունները շուտ կայանան. Ալեքսանդր Իսկանդարյան Արամ Թամազյանն ազատվել է քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով ԵԿՄ-ի նոր սկանդալը շուտով կպայթի. անդամների կեսը նախագահ է ուզում, մյուսները դեմ են Իրանում մեկ օրում 4 երկրաշարժ է գրանցվել. տուժածների թիվը գերազանցում է 200-ը Փանիկի միջադեպից հետո պետք է միայն ներողությունով բավարարվել. Կարեն Քոչարյան Գարեգին Բ-ն և Բունդեսթագի պատգամավորը քննարկել են երկու ժողովուրդների բարեկամական կապերի խորացմանն ուղղված քայլերը Պաշտոնաթող գեներալներից կհավաքվեն ապօրինի հրամանով նրանց տրված «գոլդ» համարանիշերը.Դավիթ Սանասարյան Հակակոռուպցիոն միջոցառումների արդյունքում բացահայտվել է շուրջ 29,2 մլրդ դրամի իրավախախտում Սփյուռքահայ երիտասարդները հյուրընկալվել են ռազմական համալսարանում Տոնական տրամադրություն Գեղարքունիքի մարզի Դրախտիկ բնակավայրում «Արսենալ»-ը մեկնարկային տուրում կխաղա մրցաշարի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ի հետ Վարչապետի ընտանիքը տասն օր շարունակ կհյուրընկալի «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկին Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 146 մարդ ՀՀ պաշտպանության նախարարը հարավարևմտյան սահմանագոտում քննարկել է առաջնագծի վերազինման շարունակականությունը Մխիթարյանը «Արսենալ»-ի հետ ժամանել է Սինգապուր Հայաստանում անձրև և ամպրոպ է սպասվում 200 մլն դոլարի դիմաց տրամադրած զենք-զինամթերքը ժամանակակից, արդիական, անգամ ՌԴ սպառազինության մեջ չգտնվող սպառազինություն է Դավիթ Տոնոյանը չի բացառում ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագրի որոշ դրույթների վերանայումը Բնապահպանն ահազանգում է Սևանա լճի մամռակալման վտանգի մասին «Շահարտ» ՍՊԸ տնօրինությունը յուրացրել է ավելի քան 43 մլն դրամ Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում յուրացումներ են բացահայտվել Սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության պետը կձերբակալվի Մարտական կորուստ ադրբեջանական բանակում Արծրուն Հովհաննիսյանը ադրբեջանական կողմում գտնվող վերահսկելի տարածքների լուսանկարներ է հրապարակել Դավիթ Տոնոյանը խրախուսել է ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին Հուլիսի 25-ից շոգը կվերադառնա. Երևանում օդի ջերմաստիճանը + 40-ի կհասնի Էջմիածնում շոգի պատճառով մանկապարտեզները մեկ ամիս չեն աշխատի Ոստիկանները բերման են ենթարկել Քոնչո մականվամբ «օրենքով գող» Նորայր Փիլոյանին Արարատ Զուրաբյանը՝ քաղաքապետի թեկնածու Ադրբեջանը ԼՂ շփման գոտում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1300 կրակոց Բավրայում Մոլդովայի ՆԳՆ կողմից հետախուզվող ուկրաինացի է հայտնաբերվել Հայաստանում օդի ջերմաստիճանը կրկին կնվազի Երևանում դպրոցի նախկին տնօրենը 7.6 մլն դրամի յուրացում է կատարել. նա մասամբ հատուցել է պատճառված վնասը Ունենք բացառիկ հնարավորություն՝ բարձրացնելու հայ ազգի հեղինակությունը. Արարատ Միրզոյանն՝ ամերիկահայերին Հակառակորդը կրակել է Իջևան-Նոյեմբերյան ճանապարհային հատվածի ուղղությամբ «Խաղաղության վազք» -ն Արա Խաչադուրյանին Մարսելից Երևան է հասցրել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan