ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրումը անկյունաքարային նշանակություն կունենա այդ երկրի համար. Ժոզեֆ Դոլ

ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրումը անկյունաքարային նշանակություն կունենա այդ երկրի համար. Ժոզեֆ Դոլ

Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլը կարևորել է Եվրամիության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ԵԺԿ նախագահը հայտարարել է նոյեմբերի 23-ին Բրյուսելում՝ ԵԺԿ գագաթնաժողովի հռչակագրի ընդունմանը հաջորդած իր ելույթում:

«Ես ողջունում եմ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը, որն անկյունաքարային նշանակություն է ունենալու այդ երկրի ու նրա ժողովրդի համար»,– նշել է Դոլը:

Նա ընդգծել է, որ օրենքի գերակայությունը, դեմոկրատիզացիան, բարեփոխումները, դատական անկախ համակարգը և կաշառակերության դեմ պայքարը շարունակում են լինել Արևելյան գործընկերության անդամ երկրների հետ ԵՄ փոխգործակցության խորացման հիմնական նախապայմանները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում