Լեհաստանի Սեյմը միաձայն քվեարկությամբ հայկական համայնքի առնչվող բանաձև է ընդունել

Լեհաստանի Սեյմը միաձայն քվեարկությամբ հայկական համայնքի առնչվող բանաձև է ընդունել

Լեհաստանի Սեյմը միաձայն հայ համայնքին առնչվող բանաձև է ընդունել: ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը հայտնում է, որ հայկական համայնքին առնչվող բանաձևին միաձայն կողմ է քվեարկել 435 պատգամավոր:

Բանաձեւում Լեհաստանի Սեյմը, նշելով Կազիմիր Մեծ թագավորի կողմից Լեհաստանում հայ համայնքին շնորհված արտոնությունների 650-ամյակը, իր երախտիքն է հայտնում հայ համայնքին՝ Լեհաստանի պատմության մեջ ունեցած մեծ դերակատարության համար։ Բանաձեւն ընդունվել է Սեյմի պատգամավորների հոտնկայս ծափահարություններով:

Քվեարկությունը տեղի է ունեցել Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի եւ հայ համայնքի ներկայացուցիչների ներկայությամբ։

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության ներկայությամբ այդպիսի բանաձեւ էր ընդունել նաեւ Լեհաստանի Սենատը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում