Արևելյան գործընկերության գագաթաժողովի համատեղ հռչակագիրը

Արևելյան գործընկերության գագաթաժողովի համատեղ հռչակագիրը

Քիչ առաջ հրապարակվեց Արևելյան գործընկերության 5-րդ գագաթաժողովի համատեղ հռչակագիրը, որում մասնակիցները վերահաստատում են այն կարևորությունը, որ տրվում է Արևելյան գործընկերությանը՝ որպես Եվրոպական հարևանության քաղաքականության որոշակի հարթություն:

Հռչակագրի երկրորդ կետում նշվում է, որ մասնակիցները պարտավորվում են ամրապնդել ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, ինչպես նաև միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը, որոնք Արևելյան գործընկերության կենտրոնում են:

Նշվում է, որ Եվրամիությունը հավատարիմ է իր բոլոր գործընկերների տարածքային ամբողջականության, անկախության և ինքնիշխանության աջացմանը։ Հռչակագրի 6-րդ կետում գագաթնաժողովի մասնակիցները մասնակիցները կոչ են անում նոր ջանքեր գործադրել տարածաշրջանում չլուծված հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղությամբ՝ միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի հիման վրա:

Հակամարտությունների լուծումը, վստահության կառուցումը և բարիդրացիական հարաբերությունները կարևոր են տնտեսական, սոցիալական զարգացման և համագործակցության համար: Գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են ԵՄ-ի առավել մեծացված դերը հակամարտության կարգավորման և վստահության ամրապնդման հարցում՝ ներկա համաձայնեցված բանակցային ձևաչափերի շրջանակներում։

Գագաթաժողովի մասնակիցները նաև ողջունում են Հայաստանի և Եվրամիության միջև «Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի» ստորագրումը:

Հաշվի առնելով հաղորդակցման կարևորությունը, մասնակիցները կիսում են այն տեսակետը, որ առավել լավ ու անվտանգ տրանսպորտային կապերը նոր հնարավորություններ են ստեղծում զարգացման համար։ Մասնակիցները նաև աջակցություն են հայտնել ավարտին հասցնել Հայաստանի հետ ընդհանուր ավիացիոն համաձայնագիրը։

Մարդկանց միջև շփումներն ու շարժունակությունը խթանելու համար մասնակիցները ողջունում են Մոլդովայի, Վրաստանի ու Ուկրաինայի հետ առանց վիզայի ռեժիմի հաստատումը։ Մասնակիցները ցանկություն են հայտնել ուժեղացնել համագործակցությունն ու հետագա զարգացումը շարժունակության ոլորտում և քննարկել պատշաճ ժամկետներում Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը։

Նշվում է, որ ԵՄ-ն տարբերակված ձևով կշարունակի յուրաքանչյուր գործընկերողջ հետ համատեղ քննարկել, ներառյալ Հայաստանի, Ադրբեջանի ու Բելառուսի, երկկողմ առևտրի գրավիչ ու իրական տարբերակներ, կխրախուսի ներդրումները։
Կարևորենք, որ հռչակագրում հակամարտությունների վերաբերյալ պարբերությունում առանձին նշված չեն Արևելյան գործընկերության տարածքում առկա հակամարտությունները և կարգավորման սկզբունքների վերաբերյալ տրված են տրված են ընդհանրական ձևակերպումներ։

Հռչակագրի ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ հղումով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում