Սուդանի նախագահը Պուտինի և Շոյգուի հետ քննարկել է Սուդանում ռազմական բազա ստեղծելու հարցը

Սուդանի նախագահը Պուտինի և Շոյգուի հետ քննարկել է Սուդանում ռազմական բազա ստեղծելու հարցը

Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը քննարկել է Սուդանում ռազմական բազա ստեղծելու հարցը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով ՌԻԱ Նովոստիին:

Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Օմար ալ-Բաշիրը հայտարարել է, որ Հարավային Սուդանի` 2011 թվականի անջատումը, ԱՄՆ-ի վարած քաղաքականության արդյունք է եղել: Սուդանի նախագահը պատրաստվում է Ռուսաստանի հետ քննարկել ԱՄՆ-ի միջամտության և Կարմիր ծովում առկա իրավիճակի հարցը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացվում էր, Ռուսաստանի և Սուդանի կառավարությունները համագործակցության համաձայնագրեր են ստորագրել կրթության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում