Եգիպտոսում խոշորագույն ահաբեկչության հետեւանքով մահացածների հիշատակին հուշարձան կկառուցվի

Եգիպտոսում խոշորագույն ահաբեկչության հետեւանքով մահացածների հիշատակին հուշարձան կկառուցվի

Եգիպտոսում խոշորագույն ահաբեկչության հետեւանքով մահացածների հիշատակին հուշարձան կկառուցվի, զոհվածների ընտանիքներին կհատկացվի 11 հազար դոլար` որպես նյութական փոխհատուցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությանը, հուշարձան կանգնեցնելու նախաձեռնությունը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիինն է:

Հուշարձանի տեղադրման ամսաթվի եւ վայրի մասին դեռեւս տեղեկություններ չեն հաղորդվում, նշում է Al Masry Al Youm-ը:

Եգիպտոսում` Սինայի թերակղզու հյուսիսում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 305-ի, մահացածներից 27-ը երեխաներ են: Ահաբեկչության հետևանքով տուժել է 128 մարդ:

Եգիպտոսի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Սինայի թերակղզու հյուսիսային շրջանում էր-Ռոուդա մզկիթի վրա հարձակված ահաբեկիչները պահել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դրոշը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում