Լիբիայի ափերին նավաբեկության հետեւանքով ավելի քան 25 ներգաղթյալ է մահացել

Լիբիայի ափերին նավաբեկության հետեւանքով ավելի քան 25 ներգաղթյալ է մահացել

Լիբիայի արեւմտյան ափին նոյեմբերի 25-ին նավաբեկության հետեւանքով ավելի քան 25 ներգաղթյալ է մահացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, այս մասին գրել է Reuters-ը:

Նավաբեկության արդյունքում ողջ մնացած ներգաղթյալները, որոնց թիվը սակայն չի նշվում, հետ են վերադարձել Տրիպոլի:

2015 թվականին Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներում հակամարտությունների սրման պատճառով այս տարածաշրջանից Եվրոպա ժամանող միգրանտների թիվը զգալիորեն աճել է: Միջերկրական ծովը համարվում է Եվրամիությանը միգրանտներ մատակարարող գլխավոր ուղին, իսկ երկրորդ ամենամեծ տրանզիտային երթուղին անցնում է Բալկաններով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում